Մեր վրա և մեր մեջ շատ տարբեր միկրոօրգանիզմներ են ապրում, որոնց մեծ մասին մենք նույնիսկ ծանոթ չենք:
Այս արարածների չափը ⅓ մմ է: Նրանք ապրում են մեր թարթիչների, դեմքի և մազերի վրա: Եթե կարծում եք, որ դրանցրց չունեք, ապա սխալվում եք:
Չնայած այս արարածները տգեղ են, նրանք գործնականում անվնաս են։ Միայն եթե խոսքը թուլացած իմունիտետի, աուտոիմուն կամ չարորակ հիվանդությունների, վատ հիգիենայի մասին է, ապա այդպիսի «վարձակալները» դառնում են մեր թշնամիները՝ առաջացնելով մաշկի ծանր բորբոքում։
Ցերեկը նրանք շատ խաղաղ են, բայց գիշերը սողալով դուրս են գալիս մաշկի մակերես և բուռն գործունեություններ են ծավալում: Demodex-ի կյանքը տևում է մի քանի օր։ Նրանք չեն կարողանում հանդուրժել ցերեկային լույսը, ուստի ակտիվ են միայն գիշերը և շարժվում են 1 սմ/ժ արագությամբ։
Դեմոդեքսը կարող է առաջացնել մաշկի սուր գրգռում: Այս դեպքում պետք է օգտագործել մեղմ, չեզոք դեմքի քսուք։
Այս մակաբույծների թիվն ավելանում է մեր ողջ կյանքի ընթացքում, և միակ բանը, որ մենք կարող ենք անել, նման սիմբիոզ ընդունելն է և դեմքի մաշկի կանոնավոր և մանրակրկիտ խնամքը:
Հակառակ դեպքում կարող եք ստանալ նման հետևանքներ`





























