Երկարակեցության և առողջության հրաշալի ըմպելիք

Այն բարելավում է լյարդի և ենթաստամոքսային գեղձի աշխատանքը, նորմալացնում է նյութափոխանակությունը, նվազեցնում է շաքարի մակարդակը, օրգանիզմից հեռացնում աղերը և օգնում է հաղթահարել դեպրեսիան:

Բաղադրությունը՝

  • վարսակ – 1,5 բաժակ
  • ջուր – 1,5 լ.

Ձեզ անհրաժեշտ կլինի չմաքրված վարսակ։ Լվացեք, լցրեք ջրով, դրեք կրակի վրա և եռալուց հետո վերցրեք գազօջախից։ Թողեք թրմվի 3 ժամ՝ արևի լույսից հեռու։

Ստացված հիմքի վրա կարող եք ավելացնել այլ օգտակար մթերքներ, օրինակ՝ մեղր, կիտրոն, չիչխան, կոճապղպեղ և այլն:

Ինչպես կիրառել։

Թուրմը խմել տաք, օրը մեկ-երկու անգամ 1-ական բաժակ։