Սափրվելու ցանից կամ մոմի այրումից ու պինցետից անտանելի ցավի փոխարեն, փորձեք մարմնի անցանկալի մազերը հեռացնելու այս անվտանգ, լիովին բնական միջոցները:
Շաքարի և կիտրոնի խառնուրդ
Դեմքի մազահեռացման այս դասական մեթոդն իսկապես աշխատում է: Խառնել 2 ճ.գ. կիտրոնի հյութ և 1 ճ.գ. շաքարավազ, խառնուրդը քսել դեմքին՝ մազերի աճի ուղղությամբ։ Թողնել 15-20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթական 2-3 անգամ մի քանի շաբաթ շարունակ:
Բանանի և վարսակի ալյուրի խառնուրդ
Տրորել 1 բանան և ավելացնել 2 ճ.գ. փաթիլներ։ Դրանք խառնելուց հետո մածուկը քսեք մարմնի անցանկալի մազերով հատվածներին: Թողնել 20 րոպե, ապա լվանալ: Կրկնեք շաբաթը երկու անգամ:

Ոսպի և կարտոֆիլի խառնուրդ
Սա ավելի շատ նման է ապուրի բաղադրիչներին, բայց ոսպն ու կարտոֆիլն իրականում մազահեռացման միջոցների լավագույն բաղադրիչներից են: Ոսպի և կարտոֆիլի խյուսը հավասար համամասնությամբ խառնել (պետք չէ եռացնել արտադրանքը, պարզապես մանրացնել բլենդերով), քսել մարմնին և թողնել 30 րոպե, ապա լվանալ ամեն ինչ։

Ռեհանի և սոխի խառնուրդ
Այս տարօրինակ թվացող համադրությունը զարմանալիորեն օգտակար է մաշկը սնուցելու և մարմնի մազերը հեռացնելու համար: Վերցրեք 2 միջին չափի սոխ և 10 ռեհանի տերեւ։ Սոխերից հանեք բարակ թափանցիկ թաղանթները, որոնք գտնվում են շերտերի միջև։ Մանրացրեք և խառնեք, որպեսզի ստացվի մածուկ: Կիրառեք այն մարմնի անցանկալի մազերով հատվածներին։ Խառնուրդը թողեք մնա մոտ 20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթական 3-4 անգամ առնվազն մեկ ամիս։



























