Հոդացավերի բուժման վաղեմի բաղադրատոմս՝ ամենապարզ բաղադրիչներից

Հոդերի ցավի զգացումին բախվում են բոլոր տարիքի մարդիկ։ Դա կարող է առաջանալ վնասվածքի, գերծանրաբեռնվածության, ռևմատիզմի, արթրիտի և մարմնի բնական ծերացման պատճառով: Բայց ինչ էլ որ լինի պատճառը, այս բաղադրատոմսը կօգնի թեթևացնել ցավը:

Բաղադրությունը՝

  • մանանեխ – 1 ճաշի գդալ
  • ջուր – 1 ճաշի գդալ
  • մանր աղ – 1 ճաշի գդալ
  • մեղր – 1 ճ/գ

Բոլոր բաղադրիչները խառնեք՝ պետք է միատարր զանգված ստանաք։ Ինչպե՞ս օգտագործել այն:

Պատրաստի քսուքը քսել հոդին, փաթաթել ցելոֆանով, իսկ վրան՝ տաք բրդյա շարֆով։ Նման կոմպրես պատրաստեք երեկոյան՝ քնելուց առաջ։ ազդեցության ժամանակը – 1,5 ժամից մինչև 2 ժամ: Շատ կարևոր է պրոցեդուրայից հետո հոդը չբեռնել՝ այն պետք է հանգստանա, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում քսուքն օգտագործել քնելուց առաջ:

Կրկնեք ընթացակարգը ևս 4-5 անգամ, ամեն օր անընդմեջ։ Բայց նկատելի էֆեկտ կհայտնվի առաջին կիրառությունից հետո:

Պահպանեք ապրանքը սառնարանում:

Այն օգնում է նաև ազատվել գլխացավերից։ Դրա համար անհրաժեշտ է քունքերը քսել քսուքով: