Աշխարհի տարբեր երկրների մի շարք դիետոլոգներ պատմել են, թե որ մթերքներն են համարվում ամենաօգտակարը։
Ըստ դիետոլոգների այս մթերքները նպաստում են օրգանիզմի աշխատանքի կարգավորմանը և երկար տարիներ պահպանում են առողջությունը։
Ամենաօգտակար մթերքը ճանաչվել է կիտրոնը, որը համարվում է հզոր հակաօքսին։ Այն կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, պայքարել բորբոքումների դեմ և պահպանել կապերի ճկունությունը։
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել սպիտակուցով և K, C և A վիտամիններով հարուստ բրոկոլին։
Սև շոկոլադը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Մասնագետները նշում են, որ այն ոչ միայն կարող է կտրուկ բարձրացնել տրամադրությունը, այլ նաև օգտակար լինել ճնշման կտրուկ տատանումների ժամանակ։
Սակայն դիետոլոգները նշում են, որ շոկոլադը պետք է պատրաստված լինի բնական կակաոից՝ առանց ճարպային հավելումների։
Կարտոֆիլը նույնպես հայտվել է օգտակար մթերքների ցանկում։ Այս մթերքը հիմնականում կարևորվում է մեծ քանակությամբ սննդային մարաթելերի և բարդ ածխաջրերի համար։ Օգտակար մթերքների ցանկը փակում է սաղմոնը։
Այս ձուկը խորհուրդ է տրվում մեծ քնակությամբ Օմեգա-3 տեսակի ճարպ պարունակելու համար։ Սաղմոնի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս խուսափել Ալցհեյմերի հիվանդությունից և ծերունական մի շարք այլ հիվանդություններից։



























