Այս միջոցի արդյունավետության գաղտնիքը կայանում է նրանում, որ այն մաքրում է մարսողական տրակտն ու հեռացնում տոքսինները։ Լավագույնն այն է, որ առաջինը, որ սկսում է նիհարել, ստամոքսն է՝ մեր ամենախնդրահարույց հատվածը: Մեկ շաբաթից գոտկատեղը նկատելիորեն կնեղանա։
Բաղադրությունը՝
- դարչին – ½ թեյի գդալ
- մեղր – 1 թեյի գդալ
- եռման ջուր – 250 մլ
Դարչինն ավելացրեք մեկ բաժակ եռման ջրի մեջ և թողեք թրմվի կափարիչի տակ։ Ըմպելիքը սառչելուց հետո այն քաղցրացրեք մեղրով և հարեք։ Այժմ այն պետք է թրմվի ևս մի քանի ժամ։
Ստացված միջոցից պետք է խմել մեկ բաժակ երկու չափաբաժինով՝ կեսը առավոտյան դատարկ ստամոքսին, կեսը՝ երեկոյան՝ ընթրիքից հետո և քնելուց առաջ:
Այլ բաղադրիչներ պետք չէ ավելացնել։ Եվ մի փոխեք համամասնությունները, դոզան։
Եթե ամեն օր խմեք այս ըմպելիքը, շատ շուտով կնկատեք, որ դադարել եք քաղցր բան ցանկանալ, մարսողությունդ լավացել է, իսկ քաշդ անշեղորեն նվազում է։
Երբ համոզվեք բաղադրատոմսի արդյունավետության մեջ, մի մոռացեք կիսվել այն ձեր ընկերների հետ:



























