Տնային վիտամինային շիճուկ, որը կվերադարձնի ձեր մաշկի երիտասարդությունը

Անհրաժեշտ կլինի՝

  • Վիտամին Е-ի պատիճներ (2 հատ)
  • Ալոե վերա (1 ճ. գ.)
  • Կանաչ թեյ (1 ճ. գ.)
  • Կտավատի սերմեր (2 ճ. գ.)
  • Եթերայուղ (2 կաթիլ)
  • Ջուր (1 բաժակ)

Տնային վիտամինային շիճուկ, որը կվերադարձնի ձեր մաշկի երիտասարդությունը

Պատրաստումը և օգտագործումը՝

Ջուրը եռացնել մարմանդ կրակի վրա: Անհապաղ ավելացնել կտավատի սերմերը և եփել մինչև փրփրանման գելի առաջացում: Այդ փուլում պետք է կանաչ թեյն ավելացնել:

Ավելացնել ալոե վերայի գելը և վիտամին Е-ի պատիճների էքստրակտը: Հետո ամենը լավ խառնել մինչև համասեռ զանգված ստացվի: Ավելացնել եթերայուղի կաթիլները և նորից խառնել: Լոսյոնը կարելի է պահել մինչև 8 օր սառնարանում:

Մաշկը մաքրել: Լոսյոնը նուրբ շրջանաձև շարժումներով քսել մինչև ներծծվի: Մաշկն ակնթարթորեն ավելի վառ և առողջ տեսք կստանա:

Մի քանի օգտագործումից հետո կնկատեք, թե ինչպես է բարելավվում մաշկի տեսքը: