Մաքրեք ձեր լյարդը և կորցրեք մինչև 5 կգ ավելորդ քաշ կիտրոնով, նեխուրով և մաղադանոսով

Լինում են դեպքեր, երբ մարդու օրգանիզմը ծանրաբեռնված է տոքսիններով, և դրա պատճառով լյարդը չի կարող նորմալ կատարել իր գործառույթները։

Նման իրավիճակներում նիհարելու պրոցեսն ընթանում է շատ դանդաղ, և ի վերջո ստացվում է ճիշտ հակառակ արդյունքը՝ ավելորդ քաշ եք հավաքում միայն։

Քաշի կորստի գործընթացում լյարդը շատ հեռու է վերջին դերում լինելուց, հետևաբար, եթե այն ծանրաբեռնված է տոքսիններով, այս գործընթացը կարող է ընդհանրապես դադարել: Հենց այս պատճառով է, որ շատ հաճախ մարդիկ չեն կարողանում նիհարել՝ չնայած նրանց անհավանական ջանքերին և տարբեր մեթոդներին:

Գոյություն ունի ամենօրյա ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել լյարդը և արդյունքում՝ ազատվել ավելորդ քաշից, և այս ամենը՝ առանց ջանք գործադրելու։ Այս մեթոդը կօգնի գրեթե ամբողջությամբ մաքրել լյարդը տոքսիններից։

Ըմպելիք պատրաստելու համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները՝

  • Հյութ 3 կիտրոնից
  • 100 գր կտրատած մաղադանոս
  • 5 ցողուն շոգեխաշած նեխուր
  • 200 մլ ջուր

Բլենդերի մեջ խառնել կիտրոնի հյութը, մաղադանոսը և նեխուրը, ապա ավելացնել ջուրը և նորից խառնել:

Ըմպելիքը պետք է խմել ողջ օրվա ընթացքում։ Փորձեք դա անել ուտելուց առաջ, իսկ այս ընթացքում պետք է զգույշ լինել, որ չափից շատ չուտեք։ Կրկնեք սա 3 օր։ Այնուհետև 7-10 օր ընդմիջեք և նորից կրկնեք:

Չի ​​խանգարի նաև շատ ջուր խմելը` քաշի կորստի և լյարդի դետոքսիկացման գործընթացը հեշտացնելու համար: