Ահա այն պատճառերը, թե ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպից

Վերլուծում ենք գոտկատեղի հատվածում ավելորդ ծավալների հետ անհաջող պայքարի հնարավոր պատճառները։

Դուք սխալ սնունդ եք ուտում

Ահա այն պատճառերը, թե ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպից

Անառողջ սննդակարգը մեծ որովայնի հիմնական պատճառն է։ Օսլա պարունակող ածխաջրերի և վնասակար ճարպերի ավելցուկն ուղիղ ճանապարհ է դեպի ավելորդ քաշ: Փոխարենը, կերեք ավելի շատ բանջարեղեն, ընտրեք անյուղ սպիտակուցներ և խուսափեք կարմիր մսից: Ընտրեք ավելի առողջ ճարպեր մթերքներում, ինչպիսիք են ձուկը, ընկույզը և ավոկադոն:

Դուք պարզապես շատ եք ուտում

Ահա այն պատճառերը, թե ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպից

Պետք է այրել ենթամաշկային ճարպը որովայնի վրա, ճարպը որովայնի մկանների տակ և կենսական օրգանների շուրջը (որը կոչվում է ներքին օրգանների ճարպ): Քանի որ ներքին օրգանների ճարպը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի հավանականությունը: Այն կարող է նաև հանգեցնել արյան բարձր ճնշման: Շատակերությունը թեկուզ մասամբ մեղավոր է: Չափաբաժինների սահմանափակումը կարող է միանշանակ նվազեցնել ներքին օրգանների ճարպի մակարդակը։

Ծխելը

Ահա այն պատճառերը, թե ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպից

Մենք բոլորս գիտենք ծխելու վտանգների մասին։ Կողմնակի ազդեցությունների ցանկին ավելացրեք ևս մեկը՝ ծխելը։ Այն հանգեցնում է որովայնի և ներքին օրգանների ճարպի ավելացման: Այսպիսով, եթե դուք ևս մեկ պատճառ էիք փնտրում ծխելը թողնելու համար, ահա դուք ունեք այն:

Սթրես

Ահա այն պատճառերը, թե ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպից

Երբ կորտիզոլի արտադրությունն ավելանում է, ճարպը սկսում է կուտակվել որովայնում։ Սովորեք հաղթահարել սթրեսը: Գրքերը, երաժշտությունը, սպորտը, ներառյալ յոգան, մեդիտացիան և ընկերների հետ շփվելը կարող են օգնել: Կամ, եթե անհրաժեշտություն եք զգում, դիմեք հոգեբանի:

Ալկոհոլ

Ահա այն պատճառերը, թե ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպից

Ցանկացած ալկոհոլ ունի կալորիաներ: Եվ եթե դուք չափազանց շատ կալորիա եք օգտագործում, հատկապես եթե չեք մարզվում և վատ եք սնվում, ապա շատ արագ ավելորդ կիլոգրամներ կհավաքեք:

Դուք բավականաչափ ջուր չեք խմում

Ահա այն պատճառերը, թե ինչու չեք կարողանում ազատվել որովայնի ճարպից

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի շատ ջուր խմելը կարող է օգնել նիհարել: Քաղցրացված ըմպելիքների փոխարեն H2O ընտրելը նշանակում է ավելի քիչ կալորիա:

Վերջում հիշեցնենք որովայնի ճարպի հետ անհաջող պայքարի ամենաբանալ պատճառները դա նստակյաց ապրելակերպն է և գենետիկան։ Իսկ եթե վերջինիս հետ կապված ոչինչ չի կարելի անել, ապա մնացած բոլոր գործոնները կարող են և պետք է լինեն ձեր հսկողության տակ։