Կարծում եմ, որ ցանկացած կնոջ զգեստապահարանում կա սպիտակ կրծկալ։ Եվ մենք գիտենք, թե որքան դժվարությամբ է դա լվացվում:

Իհարկե, լվացումների քանակի ավելացման հետ այն դեղին է դառնում։ Կանանց մեծամասնությունն այն դեն է նետում կամ օգտագործում որպես տնային հագուստ և նորը գնում:

Բայց դուք այլևս ստիպված չեք այդպես անել: Մենք ձեզ կասենք, թե ինչպես հեշտությամբ և արագ սպիտակեցնել դեղնած սպիտակ կրծկալը ընդամենը 15 րոպեում։
Համաձայնեք, կնոջ համար գեղեցիկ ներքնազգեստը հատուկ կախարդանք ունի։ Եթե կրում եք նուրբ և հմայիչ հավաքածու, ապա կարող եք թեկուզ պարկ հագնել, ձեզ միևնույնն է թագուհի կզգաք:

Սպիտակ ներքնազգեստն ակտուալ է հատկապես գարնանն ու ամռանը։ Ի վերջո, տարվա այս եղանակին են բոլորը հանում մոխրագույն ու սև հանդերձանքները և հագնում բաց գույներ ու գործվածքներ, որոնց տակից սպիտակեղենը հաճախ թափանցում է։ Ուստի կարևոր է ունենալ գեղեցիկ սպիտակ կրծկալ:
Եվ այսպես, ինչպես սպիտակեցնել դեղնած կրծկալը։
Հարկավոր է`
- 2 ճ.գդ աղ
- 1 ճ.գդ սոդա
- 1 ճ. գդ. լվացքի փոշի

Սպիտակեցման գործընթացն ինքնին։
- Տաք ջուր լցնել տաշտի մեջ։ Ավելացնել բոլոր բաղադրիչները և խառնել։
- Այս լուծույթում թողնում ենք կրծկալը 15 րոպե։ Եթե կրծկալը շատ դեղին է, երկարացրեք ներծծման ժամանակը մինչև 30 րոպե։
- Հանեք կրծկալը և լվացեք այն ձեռքով։
- Չորացրեք հագուստը պատշգամբում, բայց ոչ ռադիատորի վրա, հակառակ դեպքում բծերը կվերադառնան:
Սպիտակեցման այս տարբերակը կատարյալ է ձեր բոլոր ներքնազգեստների, ինչպես նաև ամառային թեթև իրերի համար՝ բլուզներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ:
Կիսվեք այս սպիտակեցման մեթոդով ձեր ընկերների հետ, վստահ ենք, որ օգտակար կլինի ձեր ընկերուհիներին իմանալ այդ մասին։



























