Մազերի դիմակ. փարթամություն հաղորդեք մազերին և խթանեք դրանց աճը

Healthyfoodstar.com-ի ներկայացրած մազերի այս դիմակի հիմնական բաղադրիչը կակաոն է, այն ոչ միայն փարթամություն է հաղորդում մազերին, այլև լավացնում է որակն ու փափկեցնում:

Այս դիմակը բուժում է մազարմատները և խթանում աճը: Դիմակի կանոնավոր օգտագործման դեպքում մազերը փարթամանում են ու ավելի առողջ դառնում:

Բաղադրություն

Կես բաժակ կեֆիր

1 թ/գ կակաո

1 ձու

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Ապա դիմակը քսեք մազարմատներին և խոզանակով տարածեք ամբողջ մազերին:

Գլուխը սրբիչով փաթաթեք և թողեք մնա կես ժամ, ապա սովորականի պես լվացեք մազերը:

Դիմակը պետք է դնել չոր և կեղտոտ մազերին: Առավելագույն արդյունքի համար 2ամսվա ընթացքում շաբաթական 2-3 անգամ կատարեք այս գործողությունը: