Դեմքի մազերից ազատվելու 4 անցավ և էժան միջոց

Ածելիի կտրվածքներից կամ ցանից տառապելու կամ մոմից ու պինցետից անտանելի ցավեր ունենալու փոխարեն, փորձեք մարմնի անցանկալի մազերը հեռացնելու այս անվտանգ, լիովին բնական եղանակները:

Շաքարավազի և կիտրոնի խառնուրդ. դեմքի մազահեռացման այս դասական մեթոդն իսկապես աշխատում է: Խառնել 2 ճ.գդ. կիտրոնի հյութ և 1 ճ.գդ. շաքարավազ, խառնուրդը քսել դեմքին՝ մազերի աճի ուղղությամբ։ Թողնել 15-20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթական 2-3 անգամ մի քանի շաբաթ շարունակ։

Բանանի վարսակի ալյուրի խառնուրդ՝ տրորել 1 բանանը և ավելացնել 2 ճ.գ. փաթիլներ։ Դրանք խառնելուց հետո մածուկը քսեք մարմնի անցանկալի մազերով հատվածներին: Թողնել 20 րոպե, ապա լվանալ: Կրկնեք շաբաթը երկու անգամ:

Դեմքի մազերից ազատվելու 4 անցավ և էժան միջոց

Ոսպի և կարտոֆիլի խառնուրդ։ Սա ավելի շատ նման է ապուրի բաղադրիչներին, բայց ոսպն ու կարտոֆիլն իրականում մազահեռացման միջոցների լավագույն բաղադրիչներից են: Ոսպի պյուրեն և կարտոֆիլը խառնել հավասար համամասնությամբ (պետք չէ եփել արտադրանքը, պարզապես մանրացնել բլենդերի մեջ), քսել մարմնին և թողնել 30 րոպե, իսկ հետո ամեն ինչ լվանալ։

Դեմքի մազերից ազատվելու 4 անցավ և էժան միջոց

Ռեհանի և սոխի խառնուրդ։ Այս տարօրինակ թվացող համադրությունը զարմանալիորեն օգտակար է մաշկը սնուցելու և մարմնի մազերը հեռացնելու համար: Վերցրեք 2 միջին սոխ և 10 ռեհանի տերեւ։ Սոխից հանեք բարակ թափանցիկ թաղանթները, որոնք գտնվում են շերտերի միջև։ Մանրացրեք և խառնեք, որպեսզի ստացվի մածուկ: Կիրառեք այն մարմնի անցանկալի մազերով հատվածներին։ Խառնուրդը թողեք մնա մոտ 20 րոպե։ Լվացեք ջրով։ Կրկնեք շաբաթական 3-4 անգամ առնվազն մեկ ամիս։