Բոտոքսի էֆեկտ տնային պայմաններում` օսլայով և ձվի դիմակով

Բոտոքսի 2 բաղադրիչներից բաղկացած արտասովոր դիմակը կվերացնի կնճիռները, տարիքային բծերը և կերիտասարդացնի մաշկի բջիջները: Դուք պետք է փորձեք այս դիմակը։ Հարմար է բոլոր տարիքների և մաշկի տեսակների համար:

Այն դարձել է իմ ամենասիրած դիմակն առաջին իսկ օգտագործումից։ Դիմակի հիմնական բաղադրիչը ձվի սպիտակուցն է։

Սպիտակուցը հակաբակտերիալ հատկություն ունի։ Այն պարունակում է 8 B վիտամիններ և վիտամին E, ինչպես նաև 15 կարևոր հանքանյութեր, որոնք անհրաժեշտ են գեղեցիկ մաշկի համար: Ձվի սպիտակուցի դիմակները վերականգնող ազդեցություն ունեն՝ հարթեցնում են բարակ կնճիռները, արագացնում մաշկի բջիջների վերականգնման գործընթացը և փայլեցնում մաշկը:

Ձվի սպիտակուցը հիանալի է ցանկացած տարիքի մաշկի համար, այն օգնում է մաշկին պահպանել երիտասարդությունը և վերացնում մաշկի ծերացման նշանները:

Ձվի սպիտակուցը նաև ունի մաքրող, տոնուսավորող, չորացնող հատկություն և օգնում է ազատվել սև կետերից:

Բաղադրությունը՝

  • 1 ձվի սպիտակուց
  • 2 թեյի գդալ եգիպտացորենի կամ կարտոֆիլի օսլա

Օսլան խառնել ձվի սպիտակուցի հետ։ Դիմակը քսեք դեմքի, պարանոցի, դեկոլտեի և ձեռքերի մաքուր, չոր մաշկին։ Դիմակը կարող եք քսել խոզանակով կամ բամբակյա սկավառակով։

Երբ դիմակը չորանա, քսեք դիմակի երկրորդ շերտը, ապա երրորդը։ Դրանից հետո դիմակը լվանալ սառը ջրով, առանց մաշկը ձգելու:

Այս դիմակը խորհուրդ է տրվում քսել ամեն երեկո քնելուց առաջ 20-25 օր, իսկ հետո 10 օր շարունակ անել երկու օրը մեկ, որից հետո դիմակը կարելի է կիրառել շաբաթը մեկ անգամ։ Դիմակի մեջ բնական կոլագենի առկայությունն այն շատ արդյունավետ է դարձնում: Արդյունքները կգերազանցեն ձեր բոլոր սպասելիքները: