Գորտնուկները բարորակ նորագոյացւթյուններ են, որ առաջանում են մարդու պապիլլոմ վիրուսի տարբեր տեսակների ազդեցության հետևանքով:
Մինչ բուժումը պետք է համոզվեք, որ ձեր վրայի գոյացությունն իսկապես գորտնուկ է, քանի որ այն հեշտ է շփոթել մաշկի ոչ մեծ ուռուցքի հետ:

Ցանկացած պարագայում անհրաժեշտ է մասնագետի մոտ հետազոտվել:

Անհրաժեշտ է
- Սխտոր
- Սպեղանի (пластырь)
Պատրաստման եղանակը
Անցք բացեք սպեղանու վրա գորտնուկի չափով, սխտորի կեսը ճզմեք, ամրացրեք գորտնուկին ու փաթաթեք:
2 ժամ անց հանեք վիրակապն ու լավ լվացեք այն վայրը, որին դիպչել է սխտորը:
Արդեն առաջին փորձից հետո կտեսնեք, որ գորտնուկը չափերով փոքրացել է:
Նման գործողություն կատարեք օրը 2 անգամ՝ 1 շաբաթվա ընթացքում:



























