Հիանալի դիմակ՝ մազերի համար

Անհրաժեշտ բաղադրիչները
- 2 ճ.գ. չոր մանանեխ
- 1 ձվի դեղնուց
- 2 ճ.գ. ցանկացած կոսմետիկական յուղ՝ ձիթապտղի, նշի, կոկոսի, կտավատի և այլն
- 2 ճ.գ. ջուր
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լավ խառնել և քսել մազարմատներին:
Պահել 15 րոպեից մինչև 1 ժամ:
Այնուհետև գլուխը լվանալ գոլ ջրով և շամպունով:

Զգուշացում. դիմակն այրման զգացողություն է առաջացնում, զգայուն մաշկ ունեցողներին խորհուրդ չի տրվում այն օգտագործել, կարելի է փորձել՝ մանանեխի փոշու չափաքանակի ավելի քիչ կիրառման դեպքում:



























