Ճապոնական մեթոդն արագ կհեռացնի ճարպը որովայնից։ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը ներշնչել և արտաշնչել

2 շաբաթվա ընթացքում գոտկատեղում կարող եք հասնել մինուս 12 սմ-ի:

Վերջերս ճապոնացի դերասան Միկի Ռյոսուկեն մի հետաքրքիր մեթոդ է կիրառել, որն իրեն օգնել է ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում նիհարել 13 կգ և 12 սմ գոտկատեղից։ Այս արդյունքը բժիշկների կողմից մեջքի ցավի համար նախատեսված վարժությունների կողմնակի ազդեցությունն էր: Ընդ որում, այս վարժության իրականացումը ճապոնացուց օրական ընդամենը 2 րոպե է խլում։

Ռյոսուկեն այն անվանել է երկար շնչառության դիետա: Տեխնիկան կայանում է նրանում, որ որոշակի դիրք եք բռնում, երեք վայրկյան շունչ քաշում և յոթ վայրկյանի ընթացքում ուժեղ արտաշնչում։

Ճապոնական մեթոդն արագ կհեռացնի ճարպը որովայնից։ Ձեզ անհրաժեշտ է ընդամենը ներշնչել և արտաշնչել

Եվրոպացի բժիշկների մեծ մասը աջակցում է քաշի կորստի համար շնչառական վարժությունների կիրառմանը և իրենց աշխատանքը բացատրում են հետևյալ կերպ՝ ճարպը կազմված է թթվածնից, ածխածնից և ջրածնից։ Երբ մեր շնչած թթվածինը հասնում է ճարպային բջիջներին, այն բաժանում է դրանք իրենց բաղադրիչների (ածխածին և ջուր): Այսպիսով, ինչքան շատ թթվածին օգտագործի մեր մարմինը, այնքան ավելի շատ ճարպ ենք այրում:

Անհրաժեշտ է վարժությունը կատարել ամեն օր 2-10 րոպե։ Կանգնեք և մի ոտքը դրեք առաջ, իսկ մյուսը հետ: Այժմ դուք պետք է ձգեք ձեր հետույքը և ձեր քաշը տեղափոխեք հետևի ոտքը: Սկսեք դանդաղ ներշնչել 3 վայրկյան՝ ձեռքերը գլխից վեր բարձրացնելով։ Այնուհետև 7 վայրկյան ուժով արտաշնչեք՝ միաժամանակ լարելով մարմնի բոլոր մկանները։ Բացի այդ, մասնագետների կարծիքով, այս տեխնիկան կուժեղացնի մարմնի մկանները և կբարձրացնի նյութափոխանակությունը։