Ինչով է օգտակար բանանի և դարչինի եփուկը

Դժվար է գտնել մեկին, ով անտարբեր է բանանի նկատմամբ։ Սակայն բացի հրաշալի համից, այս միրգը նաև շատ օգտակար է։

Ինչով է օգտակար բանանի և դարչինի եփուկը

Բաղադրիչներ

  • 2 բանան
  • 1 լիտր ջուր
  • Դարչինի երկու փայտիկ

Ինչով է օգտակար բանանի և դարչինի եփուկը

Պատրաստման եղանակը

1. Լավ լվացեք բանանները և դարչինի հետ դրեք դրանք եռացող ջրի մեջ։ Եփեք մոտ 15 րոպե, հանեք կրակից և սառեցրեք։ Քնից մեկ ժամ առաջ խմեք այս թեյը։ Իսկ ազդեցությունն ավելի ուժեղացնելու համար նաև մեկ հատ բանան կերեք քնելուց առաջ։ Դուք ոչ միայն անքնությունից կազատվեք, այլև մարսողությունը կկարգավորվի և սակավարյունություն չեք ունենա։ Կարելի է այսպես եփել նաև մաքրած և կտրատած բանանները, այս դեպքում եփեք ավելի քիչ, սակայն օգուտն էլ ավելի պակաս կլինի։

Բանանի օգնությամբ կարելի է նաև հազը բուժել։ Մեղրի հետ միասին հրաշալի խառնուրդ է ստացվում, որը երկու օրում կբուժի ձեր հազը։

Բաղադրիչներ

  • 1 բանան
  • 1 ճ.գ. բնական մեղր

Ինչով է օգտակար բանանի և դարչինի եփուկը

Պատրաստման եղանակը

Լվացեք բանանը, սպիտակ թելերից մաքրեք։ Միջուկը շիլայի վերածեք պատառաքաղով կամ հարիչով և մեղր ավելացրեք։ Խառնուրդը դրեք ջրային բաղնիքի վրա 8-10 րոպեով։ Սառեցրեք, և մեկ թեյի գդալ կերեք օրվա ընթացքում այնքան, որ ամբողջը մեկ օրում ուտեք։ Հազը արագ կանցնի։

Պետք չէ նաև մոռանալ, որ բանանն օգտակար է կանանց համար։ Փորձառու գեղեցկուհիները բանանով կոսմետիկ դիմակներ են պատրաստում, որոնք մաքրում և խոնավեցնում են մաշկը։