Երիտասարդ հայր Ջեք Գիլբերտը՝ Չիկագոյի համալսարանի միկրոբային էկոհամակարգերի հետազոտող, որոշեց պարզել՝ միկրոօրգանիզմները երեխաների համար ինչ վտանգ են ներկայացնում:
Գիտնականն ասում է. «Պարզվեց՝ վտանգների մեծ մասն իսկապես օգտակար է: Եթե ծծակը գետնին է ընկնում, պետք է այն պարզապես լիզեք և վերադարձնեք երեխային: Դա խթանում է նրա իմունային համակարգը և ուժեղացնում է երեխային»:
Ինչն են բոլոր ծնողները սխալ անումԱվելորդ անգամ ախտահանում են ամենը, ինչին դիպչում է երեխան, նրան կենդանիներից հեռու են պահում: Հաճախ են երեխաները ձեռքերը և դեմքը մաքրում ախտահանող անձեռոցիկով: Դա նորմալ է գրիպի համաճարակի ժամանակ, բայց ոչ միշտ: Եթե շունը լիզի երեխայի դեմքը, դա վտանգավոր չէ, կարող է նույնիսկ օգտակար լինել:
Ձեռքերի ախտահանման միջոցները հիմնականում վատ են:
Տաք օճառաջուրն ամենն է, ինչ պետք է:
5 վայրկյանի կանոնը գործո՞ւմ է (գետնին ընկած իրը մինչև 5 վայրկյան գետնին մնալու դեպքում կեղտոտ չի համարվում)Եթե միայն չեք կասկածում, որ հատակին վտանգավոր բակտերիա կա, գետնից վերցված իրերը վտանգավոր չեն:
Ալերգիան հետևանք է, որ մենք չափից շա՞տ ենք պահպանում երեխաներին Անկասկած:Մեր օրերում բոլորս միշտ շենքերում ենք, շուրջն ամեն ինչ ախտահանում ենք, իմունիտետը չափազանց զգայուն է դառնում: Մեր պաշտպանիչ բջիջները երկար անգործ մնալու հետևանքով շատ ագրեսիվ են դառնում: Դա կարող է հանգեցնել ասթմայի, էկզեմայի, սննդային ալերգիաների:
Երեխային ի՞նչ է պետք թույլատրելԵրեխաներին պետք է թույլ տալ ուսումնասիրել աշխարհը: Եթե նրանք ճիշտ պատվաստված են, վտանգներին բախվելոց միայն ավելի կուժեղանան: