Դուք հաճելիորեն կզարմանաք, երբ հետությամբ ազատվեք կոշտուկներից և սնկից: Այս միջոցը պատրաստվում է տնային պայմաններում: Պահանջվում է ընդամենը երկու բաղադրիչ և որ ամենակարևորն է դուք հիանալի արդյունք կունենաք պարզապես տրամարելով որոշ ժամանակ:
Պրոցեդուրան կատարելու համար անհրաժեշտ է
10 հաբ ասպիրին
2 ճաշի գդալ կիտրոնի հյութ
Պատրաստման եղանակը
Միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է մանրացնել ասպիրինը փոշու տեսքով և ավելացնել կիտրոնի հյութ, լավ խառնել որ ստացվի մածուկանման զանգված:
Կիրառման եղանակը
Նախ ոտքերը լավ լվանալ, կեղտը հեռացնելու համար:
Այնուհետև քսել վերոնշյալ մածուկը կոշտուկի և սնկերով ախտահարված հատվածներում և թողնել 30 րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:
Այնուհետև չեչաքարի օգնությամբ շրջանաձև շարժումներով խնամքով հեռացնել կոշտաված հատվածը:
Լվանալ տաք ջրով և լավ չորացնել: Այնուհետև ոտքերին խոնավեցնող կրեմ քսել:
Պրոցեդուրան կրկնել շաբաթը 2-3 անգամ, գոհացուցիչ արդյունք ունենալու համար:



























