Եթե ձեզ անհանգստացնում են հոդացավերը, այլևս կարող եք գումար չծախսել թանկարժեք քսուկների և գելերի վրա, որոնք առանձնապես չեն օգնում։
Ձեզ համար հրաշք քսուկի բաղադրատոմս ենք առաջարկում, որը կազատի հոդացավերից, կբուժի արթրիթները, օստեոխոնդրոզը և արթրոզը՝ այն ամենը, ինչ կապված է հոդերի և մկանների հետ։
Հոդացավերի դեմ հրաշք միջոց
Բաղադրիչներ
- 300 մլ. Սպիրտ
- 10 մլ. Կամֆորայի սպիրտ
- 10 մլ. Յոդ
- 10 հատիկ անալգին
Պատրաստման եղանակը
Լավ խառնեք բոլոր բաղադրիչները և թողեք մութ տեղում 21 օր։ Դրանից հետո քսուկը պատրաստ է օգտագործման համար։
Եվս մեկ բաղադրատոմս շփումների համար, որը կօգնի հանել ցավը և հոդերում տհաճ զգացողությունը։
Բաղադրիչներ
- 50 գր. կամֆարա
- 50 գրամ մանանեխի փոշի
- 50 մլ սպիրտ
- 3 ձվի սպիտակուց

Պատրաստման եղանակը
Սպիրտի մեջ լուծեք կամֆարան, ավելացրեք մանանեխը, առանձին ամանի մեջ հարեք նախօորոք սառեցված սպիտակուցը։ Խառնեք այս երկուսն իրար։ Ստացված քսուկը պետք է պահել սառնարանում։ Քնից առաջ դրանով շփեք ցավող հոդերը, վրայից բրդից շալ կապեք ամբողջ գիշեր։



























