Ներկայացնում ենք աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց:
Բուժիչ կավ
Բուժիչ կավը շատ տարածված չէ, բայց կարող է ստամոքսը վնասակար բակտերիաներից և շլակներից մաքրելու հրաշալի միջոց լինել:
Կավը պարունակում է մագնեզիում, երկաթ, պղինձ, սելեն, կալցիում և օգնում է որովայնի ցավերի, փքվածության, այրոցի դեպքում: Կավը դեղատներում վաճառվում է ինչպես փոշու տեսքով, այնես էլ պատիճներով: Ուշադիր կարդացեք ցուցումները: Որպես կանոն, կավը կարելի է օրգանզիմ ընդունել անընդմեջ 3 շաբաթից ոչ ավել:
Մենք այն ենք, ինչ խմում ենք

Պետք է շատ ջուր խմել: Պետք է խմել ոչ միայն երբ ծարավում եք:
Սովորություն ձևավորեք ոչ մեծ շիշ ունենալ ձեռի տակ և կզգաք, որ խմել ուզում եք ավելի հաճախ, քան կարծում եք:
Աղիների առողջության համար օգտակար են նաև թարմ հյութերն ու կանաչ թեյը:
Եզանլեզվի սերմեր

Եզանլեզվի սերմերը փափուկ, բնական լուծողական են, օգտագործվում են փորկապության դեպքում և շատ հարմար են աղիների մաքրման համար: Ծանոթացեք ուղեցույցին և մի մոռացեք, որ սերմերը պետք է խմել մեծ քանակությամբ ջրով:
Առողջ սնունդ

Եթե չեք հոգում ձեր սննդակարգի մասին, մարսողական տրակտի առողջության մասին կարելի է մոռանալ: Առողջ սնունդը ամեն ինչի հիմքն է: Աշխատեք չափից շատ չուտել, մի մոռացեք մրգերի և բանջարեղենի մասին:
Դառը

Դառնահամ բանջարեղենն ու խոտաբույսերը, որոնցից են՝ հրեշտակախոտը, եղինջը, կանկարը, խատուտիկը, օգտակար են աղիերի միկրոֆլորայի համար: Բուժիչ թեյը, որի բաղադրիչ են դառը բույսերը, կօգնի մաքրել աղիները և բարելավել մարսողությունը:
Որովայնի մերսում
Օրական երկու անգամ մեղմորեն մերսեք որովայնը, խորը շնչեք, հետևեք զգացողություններին: Օրգանիզմն ինքը կհուշի՝ որքան ոժեղ կարելի է սեղմել:
Պառկեք, ոտքերը ծնկների մաում ծալեք: Ձեռքերը դրեք որովայնի վերևի մասի վրա և աջ ձեռքը վերևից ներքև շարժեք, նույնը կրկնեք ձախ ձեռքով: Հետո ձեռքերը դրեք որովայնի կենտրոնում՝ մատները դեպի ներքև, մերսեք ժամսլաքի ուղղությամբ նախ աջ ձեռքով, ապա՝ ձախ: Հետո մի քանի շրջանաձև շարժում արեք երկու ձեռքով միաժամանակ:
Եթե այսպիսի մերսումը մշտապես անհարմարություն կամ ցավ է առաջացնում, շտապ դիմեք բժշկի:



























