Ճիշտ սնվելը վերջին ժամանակներում դարձել է իսկական թրենդ և թվում է, որ մենք այսօր շատ լավ գլուխ ենք հանում սննդից և առանց որևէ դժվարության կարող ենք թվարկել այս կամ այն սննդի օգտակար և վնասակար հատկությունները։ Սակայն հաճախ սովորական սնունդը կարող է ինչպես օգտակար լինել մեզ համար, այնպես էլ վնասակար։
Դդում
Դդումը հարուստ է տարբեր միկրոտարրերով, որոնք օգնում են պահպանել աչքի առողջությունը։ Նրա մեջ առկա A վիտամինն օգնում է խուսափել կատարակտից։
Սպանախ
Սպսնախը իր մեջ լյուտեին է պարունակում, որը շատ կարևոր պիգմենտ է և չի արտադրվում օրգանիզմի կողմից։ Այն կուտակվում է աչքի մեջ և հիմնականում ակնագնդի կենտրոնական հատվածում, որտեղ ձևավորվում է ուղեղին հաղորդվող պատկերը։
Քաղցր պղպեղ
Քաղցր պղպեղը զեակսանտին է պարունակում, որն օգնում է առողջ պահել աչքը։ Այն նվազեցնում է ազատ ռադիկալների մակարդակը՝ տեսողությունը պաշտպանելով ծանրաբեռնվելուց։
Լոլիկ
Լոլիկը՝ շնորհիվ իր բաղադրության մեջ առկա A և C վիտամինների, շատ օգտակար է աչքի համար։ Այն կանխարգելում է այսպես կոչված խավար տեսողության զարգացումը։ Այս բանջարեղենի մեջ նաև մեծ քանակությամբ հակաօքսիններ կան, որոնք աչքը պաշտպանում են վառ լույսի վնասակար ազդեցությունից։
Եգիպտացորեն
Եգիպտացորենը նույնպես շատ հարուստ է զեակսանտինով, որը պաշտպանում է ակնաբյուրեղը և օգնում է պահպանել սուր տեսողությունը։ Այն նաև զտում է ուլտրամանուշակագույն ճառագայթները։



























