9 վաղ նախազգուշացում այն մասին, որ ձեր օրգանիզմը վիտամին C–ի պակաս ունի

Վիտամին C-ն կարեւոր սննդարար նյութ է, որը պաշտպանում է մարմինը իմունային համակարգի դեֆիցիտից:

Օրգանիզմը վիտամին C-ի կանոնավոր չափաբաժնի կարիք ունի։

Սակայն մարդկանց մեծամասնությունը չի ստանում այս կարևոր սննդարար նյութի անհրաժեշտ քանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմում որոշ ախտանշաններ են սկսում նկատվել, որոնց մասին էլ այսօր կպատմենք։

9 վաղ նախազգուշացում այն մասին, որ ձեր օրգանիզմը վիտամին C–ի պակաս ունի

1. Լնդերը հաճախ ուռչում և արնահոսում են. Վիտամին C-ի բավարար մակարդակը կարևոր է ատամների ու լնդերի առողջության համար:

2. Մազերը չորանում են և ճյուղավորվում. Երբ վիտամին C–ն օրգանիզմում պակասում է, մազերը չորանում և ճյուղավորվում են: Բացի այդ, այս վիտամինը նպաստում է մազերի արագ աճին, քանի որ օգնում է երկաթի յուրացմանը:

3. Արյունահոսություն քթից. Եթե հաճախ է նկատվում արյունահոսություն քթից, մեծ է հավանականությունը, որ վիտամին C-ի մակարդակը նորմայից ցածր է:

4. Մաշկը չորանում է, կոպտանում և կարմրում. Եթե այս վիտամինի մակարդակը չի բավարարում, մաշկի վիճակը վատանում է: Կոլագենի սինթեզման համար նույնպես վիտամին C է անհրաժեշտ:

5. Կապտուկների առաջացում. Վիտամին C-ի անբավարարության դեպքում մազանոթները թուլանում են, և նույնիսկ մեկ թույլ հարվածը կարող է կապտուկներ առաջացնել:

6. Վնասվածքներն ու վերքերը դանդաղ են ապաքինվում. Նույնիսկ փոքր քերծվածքները շաբաթներ շարունակում չեն լավանում, իսկ վիրահատությունից հետո սպին երկար ժամանակ չի ապաքինվում։ Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ օրգանիզմում վիտամին C-ի պակաս կա:

7. Ցավոտ և այտուցված հոդեր. Սրանք բավական տարածված խնդիրներ են այն անձանց շրջանում, ովքեր տառապում են ռևմատոիդ արթրիտով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր վիտամին C-ի անհրաժեշտ չափաբաժին են ստանում, այս հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը շատ փոքր է։

8. Մրսկան եք և հակված գրիպի. Վիտամին C-ն մասնակցություն է ունենում արյան սպիտակ գնդիկների արտադրմանը, որոնք էլ գրոհում են վարակների և մանրէների վրա: Այն հզոր հակաօքսիդանտ է, որը հյուսվածքները պաշտպանում է վարակներից:

9. Վատ տրամադրություն ունեք. Վիտամին C-ի անբավարար մակարդակը կարող է կապված լինել հոգեբանական խնդիրների հետ՝ դառնալով նաև հոգնածության պատճառ: Հետազոտությունները ցույց են տվել, որ տագնապի զգացողությամբ մարդկանց տրամադրություն 34 տոկոսով դրական է դարձել վիտամին C-ի ընդունումից հետո։