Կոկոսի յուղի 20 գիտական կիրառություն, որոնք կփոխեն ձեր կյանքը

Վերջին տարիներին կոկոսի յուղը շատ նորաձև է դարձել նրա բուժիչ հատկությունների շնորհիվ։

Սա հակաբորբոքային, հակամանրէային և հակավիրուսային միջոց է։

Կոկոսի յուղի 20 գիտական կիրառություն, որոնք կփոխեն ձեր կյանքը

Մարմնի խնամք

1. Խոնավեցնում է մաշկը. կոկոսի յուղը շատ լոսյոններից և յուղերից ավելի արդյունավետ է մշկը խոնավեցնելու հարցում։

2. Կոկոսի յուղը դանդաղեցնում է ծերացման գործընթացը՝ կանխելով կնճիռների առաջացումը։

3. Պաշտպանում է մազերն արևի ճառագայթներից և օգնում է կանխել մազերի ճյուղավորումը։

4. Նպաստում է մազերի արագ աճին։

5. Այլընտրանք է սափրվելու կրեմին։

6. Դեզոդորանտ է. եռացրեք կոկոսի յուղը մեղրամոմի, շի յուղի և ձեր ցանկությամբ որևէ եթերյուղի հետ։

7. Մարմնի սկրաբ է. կոկոսի յուղի մեջ մի քիչ շաքարավազ կամ աղ ավելացրեք։

8. Մերսման յուղ. այն հրաշքներ է գործում մաշկի և մկանների համար։

Հղիություն և երեխայի խնամք

9. Պտուկների քսուկ. հանգստացնում է բորբոքված պտուկները

10. Օգնում է հանգստացնել տակդիրներից բորբոքված մաշկը։

11. Խոնավեցնում է նորածնի մաշկը։

Բնական միջոցներ

12. Կոկոսի յուղն արագ բուժում է թեթև վերքերը։

13. Նպաստում է քաշի նվազմանը՝ հին ճարպերը փոխարինելով ավելի առողջ տարբերակներով։

14. Ամրացնում է իմունիտետը։

15. Բարելավում է մարսողությունը և օգնում է աղիների աշխատանքին։

16. Կարգավորում է խոլեստերինի մակարդակը։

17. Հանգստացնում է մաշկը արևայրուքից հետո։

18. Օգնում է ատամնացավի դեպքում։

Օգտակար է տան համար

19. Մաքրում է կաշվե իրերը։

20. Հեռացնում է ծամոնի հետքերը աթոռների, գորգերի կամ հագուստի վրայից։