5 պատճառ՝ թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները դեն չնետելու համար

Ներկայացնում ենք թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների կենցաղում օգտագործելու ալյընտրանքային եղանակներ, որոնց մասին շատերը չգիտեն:

Եկեք տեսնենք, թե ինչ օգուտ կարող է տալ օգտագործած թեյը կենցաղում:

Հանգստացնում է աչքերը

5 պատճառ՝ թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները դեն չնետելու համար

Թրջեք մեկանգամյա օգտագործման թեյը շատ սառը ջրի մեջ, կամ ուղղակի ջուր լցրեք վրան և որոշ ժամանակով դրեք սառնարան: Թեյը ոչ միայն կհեռացնի աչքերի կարմրությունն ու այտուցվածությունը, այլ նաև կհանգստացնի աչքերի հոգնածությունը:

Հանգստացնում է արևայրուքից այրված մաշկը

Մեկանգամյա օգտագործման թեյը, խոնավ վիճակում, հանգստացնում է արևից այրված մաշկի ցավերը: Իսկ, եթե այրվել է ողջ մարմինը, ապա թեյով լոգանք ընդունեք:

Թարմացնում է շնչառությունը

5 պատճառ՝ թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները դեն չնետելու համար

Բերանի ողողումը թունդ թեյով՝ հեռացնում է բերանի տհաճ հոտը:

Հեռացնում է ոտքերի քրտնածությունը

5 պատճառ՝ թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները դեն չնետելու համար

Կատարեք այս գործողությունը քնելուց առաջ. Ոտքերը դրեք տաք թեյի մեջ 10-15 րոպե, այնուհետև չորացրեք սրբիչով:

Ներծծում է հոտերը

5 պատճառ՝ թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները դեն չնետելու համար

Միս կամ ձուկ կտրատելուց հետո, ձեռքերը դրեք սև թեյի տերևներից պատրաստած թունդ լուծույթի մեջ 2-3 րոպեով: Հոտն ասես չի էլ եղել: Բացի այդ, օգտագործած մեկանգամյա թեյը կարելի է դնել սառնարանի մեջ: Այն կներծծի բոլոր տհաճ հոտերը: Միայն թե թեյը դրեք ինչ-որ ապակե դետալի վրա, այլ ոչ թե սպիտակ պլաստիկի: Այլապես, թեյը կներկի սպիտակ դետալները։