Ցավոք, նստակյաց կյանքից, շատերն ունենում են մեջքի ցավեր:
Հաճախ դրանից կարելի է ազատվել վարժությունների կամ բուժիչ մերսման միջոցով:
Բայց կա ևս մեկ հիանալի և հասարակ միջոց այդ խնդիրը լուծելու համար:
Այս միջոցը հայտնաբերել է Մեծ Բրիտանիայից մերսման մի մասնագետ:
Ձեզ ընդամենը պետք կգա թենիսի գնդակ:

Ինչպես ազատվել մեջքի ցավից
1 Հենվեք պատին:
2 Սեղմած պահեք թենիսի գնդակը պատի և մեջքի արանքում:
3 Շարժվեք վերև և ներքև: Այդ ժամանակ գնդակը պետք է լինի ողնաշարի և թիակներից մեկի միջև: Ժամանակը՝ 3-4 րոպե:
Այս գործընթացը կարելի նաև պառկած կատարել: Բացի մեջքից, խորհուրդ է տրվում նաև մերսել գնդակի օգնությամբ ազդրերն ու հետույքը:
Այս մերսումն իսկական փրկություն է նստակյաց կյանք վարող մարդկանց համար:



























