Ացետիլսալիցիլաթթուն, որը ժողովրդի մեջ ընդունված է ասպիրին անվանումով, շատ ավելի լայն կիրառություն ունի, քան մենք կարծում ենք։
Շատերը չգիտեն էլ, որ այս հաբերը կարելի է օգտագործել ոչ միայն բժշկական նպատակներով, այլև՝ կոսմետիկ և հիգիենիկ։
Այն նաև արդյունավետ լվացող և մաքրող միջոց է։
1. Լաքահան միջոց
Այն հրաշալի միջոց է արյան և քրտինքի լաքաների դեմ նույնիսկ բաց գույնի հագուստի վրա։
Ասպիրինի 4 հաբը լուծեք մեկ բաժակ ջրում, խառնուրդը տարածեք կեղտոտ հատվածների վրա և թողեք երեք ժամ և սովորական լվացեք հագուստը։
2. Սպիտակեղենի սպիտակեցում
Ասպիրինի մի քանի հաբ լավ մանրացրեք և լվացքի փոշու հետ միասին լցրեք մեքենայի մեջ։ Սովորական ռեժիմով լվացեք։ Նախօրոք թրջելու կարիք չկա։
3. Նստվածքի դեմ միջոց
Ասպիրինը հրաշալի միջոց է նաև լվացարանակոնքի կամ վաննայի նստվածքները մաքրելու համար։ Բավական է 5 հաբը լուծել լվացող միջոցի մեջ և դրանով մաքրել կեղտոտ հատվածները։
4. Պարարտանյութ ծաղիկների համար
Ծաղկամանի մեջ ծաղիկնեն ավելի երկար կդիմանան, եթե ջրի մեջ ասպիրինի հաբ լուծեք։ Այդ ջրով կարելի է նաև ջրել տնային ծաղիկները։ Ամսական մեկ անգամը բավական է։
5. Թեփի դեմ միջոց
Գլխամաշկի խնդիրներից ազատվելու համար պետք է հասպիրինի հաբը լուծել շամպունի մեջ և քսել մազարմատներին, իսկ մի քանի րոպեից լվանալ։ Հետո մի հատ էլ կարելի է գլուխը մաքուր շամպունով լվանալ։
6. Կոշտուկների դեմ միջոց
Ասպիրինի 5-6 հաբը փոշու վերածել և խառնել ջրով բացված լիմոնի հյութի մեջ։ Ստացված մածուկը քսել կոշտուկների վրա, մաքուր անձեռոցիկով փաթաթել և ոտքերին պոլիէթիլենային տոպրակներ հագնել։ 5-10 րոպեից հանել և կոշտուկները պեմզայով քերել։
7. Պզուկների դեմ միջոց
Ասպիրինը հրաշալի միջոց է պզուկների և սև կետերի դեմ։ Ասպիրինի մի քանի հաբը լուծեք լիմոնի հյութի կամ ջրի մեջ, խառնուրդը քսել պզուկներին և թողնել 5-7 րոպե։ Արդյունավետության համար կրկնել այս գործողությունը շաբաթական 2-3 անգամ։



























