Մարդիկ Հնդկաստանում գիտեն, որ քրքումը շատ օգտակար է առողջության համար:
Հիմա այս համեմունքի մասին գիտելիքները տարածվում են ողջ աշխարհում:
Վերջերս առողջապահության ոլորտի մասնագետներն ավելի շատ են խոսում այն մասին, որ եթե ամեն օր մի քիչ քրքում ուտեք (բավարար է մեկ թեյի գդալը), դա օրգանիզմին կօգնի պայքարել բորբոքային գործընթացների, ցավի և ծերացման դեմ:
«Քարին» կարող է պաշտպանել քաղցկեղի որոշ տեսակներից:
Դա հիմնական ակտիվ միացության՝ քուրքումինի շնորհիվ է:

Այն մարմնին օգնում է պայքարել ազատ ռադիկալների և տոքսինների այլ տեսակների դեմ: Բայց քանի որ քուրքումինը մաքուր վիճակում ընդունել չի կարելի (այն չի յուրացվում), ավելի լավ է՝ քարի օգտագործեք:
Եթե ուզում եք մի քանի անգամ ավելացնել օրգանիզմի կողմից քուրքումինի յուրացման արդյունավետությունը, այն սև պղպեղի հետ կերեք:
Այս համեմունքներն իդեալականորեն հարմար են հավի մսի համար:

Ներկայացնում ենք քրքումի երկարաժամկետ առավելությունները՝
- Արագացնում է ուղեղի աշխատանքը և պահպանում է դրա առողջությունը (պաշտպանում է Ալցգեյմերի հիվանդությունից և տարիքային դեմենցիայից),
- Ունի հակաբորբոքային հատկություններ,
- Օգնում է աղիների հիվանդությունների դեպքում,
- Ազատում է արթրիտից և պանկրեատիտից,
- Օգնում է պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը, կանխում է տրոմբի ձևավորումը զարկերակներում,
- Նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը,
- Փրկում է որովայնի փքվածությունից և թունավորումներից,
- Խթանում է լեղապարկի աշխատանքը:
- Քրքումի օրական նորման 1 թ. գ. է: Այն ավելացրեք ուտեստներին:



























