Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Ներկայացնում է պարզ միջոցներ, որոնք կօգնեն աճեցնել թարթիչները՝ չդիմելով սրահի թանկարժեք պրոցեդուրաների:

Սանրում

Հատուկ խոզանակ օգտագործեք կամ հին սևաներկի խոզանակը: Մի քանի կաթիլ վիտամին Е քսեք և զգուշությամբ սանրեք թարթիչները արմատներից մինչև ծայրերը օրական 2 անգամ 5-ական րոպե:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Յուղեր

Քնելուց առաջ մեկ կաթիլ յուղ քսեք սևաներկի մաքուր խոզանակի կամ մատի վրա և քսեք թարթիչներին: Կարելի է մեկ յուղ օգտագործել կամ մի քանիսը խառնել:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Վազելին

Վազելինը զգուշությամբ վրձնով, բամբակով կամ մատով քսեք թարթիչներին, թողեք գիշերը մնա, խուսափեք աչքերի մեջ ընկնելուց: Առավոտյան լվացվեք:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Ճիշտ սնունդ

Սննդակարգում ներառեք ավելի շատ սպիտակուցներով, վիտամիններով և ճարպային թթուներով հարուստ մթերքներ՝ ընկուզեղեն, ոչ յուղալի միս, ձուկ, ձու, մրգեր, բանջարեղեն:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Կանաչ թեյ

1 թ. գ. կանաչ թեյը եփեք 1 բաժակ ջրում: Սառած խառնուրդը քսեք թարթիչներին բամբակով օրական 1-2 անգամ: Եփուկը կարելի է պահել հերմետիկ տարայում սառնարանում 3-4 օր:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Ալոե վերա

Ալոեի թարմ տերևից մի քանի կաթիլ հյութ քամեք, քսեք թարթիչներին: Թողեք գիշերը մնա, առավոտյան լվացեք ջրով: Ազդեցության ուժեղացման համար կարելի է ալոեի հյութը խառնել մի քանի կաթիլ գերչակի կամ ձիթապտղի յուղին:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Մերսում

Ձեռքերը լվացեք: Մի քանի կաթիլ ձիթապտղի կամ կոկոսի յուղ քսեք մատներին և շրջանաձև մերսեք կոպերն ու թարթիչները 5 րոպե: Պրոցեդուրան արեք շաբաթական մի քանի անգամ:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Ձվով դիմակ

Ձուն խառնեք 1 ճ. գ. գլիցերինի կամ վազելինի: Խառնուրդը քսեք թարթիչներին: Դիմակն օգտագործեք շաբաթական 3 անգամ մի քանի ամիս:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Մաքրում

Դիմահարդարումը մանրամասնորեն հանեք աչքերից: Դրա համար օգտագործեք հատուկ միջոցներ կամ ձիթապտղի յուղ, որը կմաքրի և կսնուցի:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Հանգիստ դիմահարդարումից

Աչքերին գոնե շաբաթական 1-2 օր թույլ տվեք հանգստանալ կոմսետիկայից: Սևաներկը դեն նետեք 3-6 ամիս օգտագործելուց հետո՝ աչքերի և թարթիչների վարակներից խուսափելու համար:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց

Էլի մի քանի խորհուրդ

  • Մի քաշեք թարթիչները:
  • Ոչ մի միջոց ակնթարթային արդյունք չի տալիս: Առաջին արդյունքները կարելի է տեսնել մի քանի շաբաթից ոչ վաղ:
  • Ամենօրյա խնամքը կարող է զգալիորեն լավացնել վիճակը և կանխել թարթիչների փխրունությունը:
  • Նորմայում մարդը կորցնում է օրական մինչև 4 թարթիչ: Եթե թարթիչներն ավելի շատ են ընկնում, գուցե պետք է բժշկի դիմել և ստուգել վահանաձև գեղձը:

Մեկ ամսում փարթամ թարթիչներ աճեցնելու 10 միջոց