Հիանալի միջոց՝ կնճիռներից, ակնեից և մուգ կետերից ազատվելու համար

Կնճիռները, ակնեն, մուգ կետերն ու ալերգիկ ռեակցիաները բավական տարածված մաշկային խնդիրներ են, որոնց դեմ պայքարում օգտագործում ենք տարբեր միջոցներ։

Հիանալի միջոց՝ կնճիռներից, ակնեից և մուգ կետերից ազատվելու համար

Կնճիռներ։ Գուավայի տերևները հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք քայքայում են ազատ ռադիկալները։ Սա հրաշալի որոշում է՝ կնճիռներից ազատվելու և ավելի հարթ մաշկ ունենալու համար։

Ակնե։ Գուավայի տերևները հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունեն, որոնք սպանում են այն օրգանիզմները, որոնք ակնեի տարածման պատճառ են դառնում։ Դրանք հանգստացնում են մաշկը և հեռացնում բշտիկները՝ առանց հետքեր թողնելու։

Մուգ կետեր։ Գուավայի տերևներն արդյունավետորեն հեռացնում են մաշկի վրա առաջացող մուգ կետերը։ Սա հանգստացնում է մաշկի գրգռվածությունը, այն դարձնում ավելի փափուկ։

Հիանալի միջոց՝ կնճիռներից, ակնեից և մուգ կետերից ազատվելու համար

Ձեզ հարկավոր է.

  • գուավայի 5-6 տերև
  • 1 բաժակ ջուր։

Պատրաստման եղանակը.

  1. 1 բաժակ ջուրը եռացրեք դանդաղ կրակի վրա։
  2. Ճզմեք գուավայի տերևները, ավելացրեք եռացած ջրի մեջ։
  3. Եռացրեք դանդաղ կրակի վրա այնքան, որ ջուրը շագանակագույն դառնա։
  4. Թողեք ջուրը սառչի։

Օգտագործման եղանակը

  • Բամբակը թրջեք այս ջրի մեջ։
  • Քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին։
  • Դիմակը թողեք 15-20 րոպե, ապա դեմքը լվացեք տաք ջրով։
  • Այս միջոցն օգտագործեք շաբաթվա ընթացքում 2 անգամ։