Սխտորը լավագույն բնական հակաբիտոիկներից է: Այն կիրառվում է նաև քաղցկեղայի և սրտանոթային հիվանդությունների կանխարգելման համար:
Դարչինը հաճախ օգտագործում են քաշի կայունացման համար պայքարում: Այն կարող է նորմալացնել նյութափոխանակությունը և ազատել ճարպակալումից: Նաև կանխում է քաղցկեղով հիվանդ բջիջների առաջացումը և պայքարում է աղիքային վարակների դեմ: Դարչինն օրգանիզմի թունազերծման հրաշալի միջոց է:

Իսկ դարչինի և սխտորի համադրությունը կարող է հրաշքներ գործել:
Բժիշկներն այն խորհուրդ են տալիս օրգանիզմի համալիր մաքրման համար: Այն օգնում է նիհարել, ազատվել ավելորդ ենթամաշկային ճարպից, վերացնել շլակները, կարգավորել օրգանիզմից հեղուկի դուրսբերումը և վերացնել այտուցները, կայունացնել շաքարի մակարդակն արյան մեջ, վերացնել սնկերը և մակաբույծները, որոնք հաճախ լինում են ստամոքսաղիքային տրակտում:

Positive-ը ներկայացնում է այս երկու բաղադրիչների համադրման բաղադրատոմս:
Բաղադրիչները՝
- 3 պճեղ սխտոր
- 3 հատ դարչին կամ 1 թ. գ. աղացած համեմունք
- 3 բաժակ ջուր

Պատրաստումը և կիրառումը՝
Ջուրը դրեք կրակի վրա: Երբ սկսի եռալ, ավելացրեք մաքրված մանրացված սխտորը և դարչինը: Մարմանդ կրակի վրա պահեք ևս 10 րոպե: Հետո անջատեք և թողեք, որ սառի:
Պետք է խմել օրական 1 բաժակ առավոտյան քաղցած վիճակում ուտելուց 15 րոպե առաջ: Պահել սառնարանում, 2 օրից ոչ ավել: 2 օր անց նորը պատրաստել:

Բուժման կուրսը մոտ 1 շաբաթ է տևում: Այդ ընթացքում պետք է կայունանա ձեր ճնշումը և շաքարի մակարդակն արյան մեջ: Կվերանա գլխացավը, կբարձրանան ակտիվությունը և աշխատունակությունը: Միանշանակ ինքնազգացողությունը կլավանա:
Տնային կուրսի ավարտից հետո բժշկի դիմեք օրգանիզմում փոփոխություններն իմանալու և պրոֆեսիոնալ գնահատական տալու համար: Ինքնուրույն մի ավելացրեք կուրսի տևողությունը կամ բաղադրատոմսում բաղադրիչների քանակը՝ համեմունքների առանձին բաղադրիչներով գերհագեցածությունից խուսափելու համար:



























