Դոնդողով դիմակ դեմքի համար
Դոնդողը որոշ բաղադրիչների հետ համադրությամբ զգալիորեն կձգի դեմքի մաշկը, կերիտասարդացնի այն, կփափկեցնի, կխոնավեցնի, կսպիտակեցնի, կազատի մեռած բջիջներից:
Դեմքի մաշկը կարելի է երիտասարդացնել ինքնուրույն՝ տանը:

Բաղադրիչները՝
- Դոնդող՝ 1 թ. գ.
- Վարունգ՝ 1 հատ
- Երիցուկի եփուկ՝ 2 թ. գ.
- Կանաչ թեյ՝ 2 թ. գ.
- Ալոեի հյութ (ալոե վերայի գել)՝ 1 թ. գ.
Դոնդողի վրա լցնել երիցուկը, թեյը, թողնել թրմվի, ավելացնել վարունգի շիլա (առանց հյութի): Ջրային գոլորշիով տաքացած դոնդողի վրա լցնել վարունգի, ալոեի հյութ, սառեցնել: Դեմքի վրա պահել մոտ կես ժամ:



























