Սրտի բաբախների արագացումը նորմալ երևույթ է ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ ուժեղ զգայական ցնցումից հետո, սակայն շատ դեպքերում այն անհանգստանալու առիթ կարող է հանդիսանալ։

Տախիկարդիայի ախտանշաններն են.
• Զարկերակը րոպեում բաբախում է 100 կամ ավելի անգամ,
• Գլխապտույտ, զգացողություն, որ ուշագնաց եք լինելու,
• Անոմալ հոգնածություն,
• Շնչառությունը կտրտվող,
• Առատ քրտնարտադրություն,
• Կրծքավանդակում ճնշվածության կամ ցավի զգացողություն

Տախիկարդիան հաճախ շփոթում են անհանգստության նոպայի հետ, որի դեպքում ախտանշանները գրեթե նույնն են։ Սրտամկանի կծկումների հաճախականության ավելացումը օրգանիզմի պաշտպանական ռեակցիան է, երբ մարդուն վտանգ է սպառնում։ Սաակայն եթե դա կապված չէ սթրեսի կամ անհանգստության հետ, ապա շատ հնարավոր է, որ խոսքը սրտի հիվանդության մասին, որն անհապաղ բուժում է պահանջում։

Վիճակը կարելի է կայունացնել, ամեն դեպքում մինչև բժշկի դիմելը, հետևյալ միջոցներից որևէ մեկով.
1. Հանեք նեղ հագուստը։
2. Օդափոխեք սենյակը և պառկած կամ կիսանստած դիրք ընդոնեք։
3. Աշխատեք խորը և հավասարաչափ շնչել։
4. Եթե խուճապային կամ սթրեսի վիճակում եք, հանգստացնող դեղ ընդունեք։
Անհրաժեշտ է նաև նվազեցնել սուրճի, թեյի, ալկոհոլի, շոկոլադի, կծու սննդի օգտագործումը։



























