Մազաթափության պատճառ կարող է լինել սխալ սննդակարգը կամ մազերի համար չափից շատ քիմիական նյութերի օգտագործումը:
Բնական պրոցեդուրաներն իդեալական ազդեցություն ունեն մազերի վրա, քանի որ վերացնում են վնասումը և մազերը գեղեցկացնում են: Սոդա օգտագործեք առողջ, ուժեղ և առանց թեփի մազեր ունենալու համար:
Բաղադրիչները՝
- 3 ճ. գ. կերակրի սոդա (1, եթե մազերը կարճ են)
- 3 բաժակ տաք ջուր (1, եթե մազերը կարճ են)
- Պլաստիկե տարա
- Կոնդիցիոների բաղադրիչները՝ 1 բաժակ խնձորի քացախ
- 1 բաժակ ջուր
- Պլաստմասե շիշ խառնուրդը պահելու համար:
Օգտագործումը՝Սոդան խառնեք ջրին: Գործողությունը կրկնեք կոնդիցիոների համար քացախի դեպքում:
Մազերին քսեք զգալի քանակությամբ բիկարբոնատային շամպուն: Աշխատեք գլխամաշկը շատ լավ մերսել:
Մի քանի րոպե անց շամպունը լվացեք մեծ քանակությամբ տաք ջրով և ոչ մեծ քանակությամբ կոնդիցիոներ քսեք, թողեք մնա 10 րոպե, հետո լվացեք մեծ քանակությամբ ջրով:
Պետք չէ բաղադրիչները խառնել ձեր սովորական շամպունին: Սոդայով միջոցը շատ փրփուր չի առաջացնում, ուստի չանհանգստանաք, երբ տեսնեք, որ փրփուր չկա: