Ընդամենը 3 օրում հյութերով հնարավոր է օրգանիզմից տոքսինները հանել, արագացնել մարսողությունը և անհրաժեշտ վիտամիններ ստանալ:Մաքրման համար պետք կլինի 3 հյութային խառնուրդ տարբեր վիտամինային բաղադրությամբ և գույնի:Օր 1. Կանաչ ըմպելիք
Բաղադրիչները՝
4 մաքրած կանաչ խնձոր
2-3 վարունգ
1 կապ մաղադանոս
2 կապ սպանախ
4 տերև կաղամբ
1 ցողուն նեխուր
1 կիտրոն
1 թ. գ. քերած կոճապղպեղ
Բանջարեղենը, մչգերը և կանաչին անցկացրեք հյութաքամիչով կամ մսաղացով, հետո քամեք:
Ավելացրեք կոճապղպեղը, պատրաստ է:Օր 2. նարնջագույն ըմպելիք
Բաղադրիչները՝
1 միջին չափի բազուկ
1 ցողուն նեխուր
1 կապ համեմ
1 վարունգ
1 թ. գ. քերած կոճապղպեղ
2 կիտրոն
10 տերև հազար
1 կապ սպանախ
15 գազար
Նշված բաղադրիչներից հյութ քամեք, ավելացրեք կոճապղպեղը:
Օր 3. Կարմիր ըմպելիքԲաղադրիչները՝
6 կարմիր խնձոր
1 միջին չափի բազուկ
1 ցողուն նեխուր
1 կապ սպանախ
1 վարունգ
1 կիտրոն
2 լոլիկ
15 գազար
Այս խառնուրդին կոճապղպեղ ավելացնել պետք չէ:3-օրյա մաքրման համակարգ1. Բեռնթափման օրերը սկսելուց առաջ պատրաստեք օրգանիզմը՝ առօրյա սննդակարգում ավելի շատ մրգեր և բանջարեղեն ներառեք:2. Յուրաքանչյոր ըմպելիքը պահուստով պատրաստեք՝ օրական մոտ 8 բաժակ հյութ անհրաժեշտ կլինի: Կուրսի ընթացքում պետք է 1-ական բաժակ հյութ խմել ամեն ժամ:3. Օրվա ընթացում յուրաքանչյուր կես ժամը մեկ 1-ական բաժակ մաքրված ոչ գազավորված ջուր խմեք:4. Մաքրման ընթացքում բացառվում են ուտելու բոլոր ժամերը՝ բացի ընթրիքից, որը պետք է բաղկացած լինի անյուղ խաշած մսից և թարմ բանջարեղենից:5. Ընթրիքից հետո պետք է մի շերտ կիտրոնով 1 բաժակ երիցուկի թեյ խմել:Հակացուցումները՝Մաքրման այս սխեման հարմար չէ շաքարային դիաբետով տառապողների համար, կոլիտների, ստամոքսի հիվանդությունների, նաև երիկամների քարերի դեպքում: Մաքրող կուրսը սկսելուց առաջ պարտադիր խորհրդակցեք բժշկի հետ: