Ոտքերի վրայից կոշտուկներն ու սնկերը մաքրելու տնային միջոց

Ոտքերի կոշտուկներն ու սնկերը շատերի համար են լուրջ խնդիր դառնում։ Այսօր Positive-ը դրանք վերացնելու մի պարզ ու արագ միջոց է առաջարկում, որը դուք կարող եք անել տնային պայմաններում։

Այս բուժումն իրականացնելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ բաղադրիչները․

  • Ասպիրին (10 հաբ)
  • Լիմոնի հյութ (2 ճ․գ․)

Ոտքերի վրայից կոշտուկներն ու սնկերը մաքրելու տնային միջոց

Պատրաստման եղանակը

• Ասպիրինը փոշիացրեք

• Ավելացրեք լիմոնի հյութը և լավ խառնեք մինչև համասեռ զանգված դառնալը։

• Լավ լվացեք ոտքերը և պատրաստի մածուկից քսեք ոտքերի ախտահարված հատվածներին։ Թողեք 30 րոպե, որից հետո լվացեք ոտքերը ցանկալի է գոլ ջրով։

• Այնուհետև ախտահարված հատվածները շրջանաձև շարժումներով մաքրեք պեմզայի օգնությամբ, ինչը կօգնի հեռացնել մահացած մաշկը և փափկեցնել կոշտացած հատվածները։

• Նորից լվացեք տաք ջրով և լավ չորացրեք ոտքերը։

• Այնուհետև խոնավեցնող քսուկ քսեք ոտքերին։

• Այս բուժումը պետք է կրկնել շաբաթական երկու-երեք անգամ՝ լավ արդյունքի հասնելու համար։ Եվ վերջապես․ մի մոռացեք բնական նյութերից պատրաստված կոշիկներ կրել, բամբակյա գուլպաներ և առաջին հերթին՝ հոգ տանել ոտքերի համար և ճիշտ խնամել դրանք։