Եթե ուզում եք պահպանել երիտասարդությունը, պետք է խուսափեք որոշակի մթերքներից:
Դա կօգնի մաշկը պահել աննման և առանց կնճիռների:

1. Աղ
Չափից շատ աղը կլանում է բջիջների ջուրը՝ առաջացնելով մաշկի չորություն:
Կնճիռներն ավելի արտահայտված են լինում չոր մաշկի վրա, դա նաև հանգեցնում է դեղնավուն մաշկի:
Ուստի պետք է վերահսկեք սննդում աղի քանակը:
2. Չափից շատ խաշված կամ այրված միս
Հատկապես կարմիր միսը, երբ չափց շատ է եփվում, պարունակում է ածխաջրածիններ, որոնք նվազեցնում են մաշկում կոլագենի քանակը, որը մաշկին առաձգականություն է տալիս:

3. Ռաֆինացված շաքարավազ
Ռաֆինացված սպիտակ շաքարավազն առանձնակի օգտակար չէ առողջության համար, մաշկի համար ոչ մի օգտակարություն չունի:
Շաքարավազը միանում է կոլագենին՝ նվազագույնի հասցնելով դրա ազդեցությունը, ինչի հետևանքով՝ մաշկը դառնում է ավելի չոր, պակաս առաձգական, ավելի ընկալունակ կնճիռների նկատմամբ:
Ուստի ավելի լավ է՝ ընտրել ոչ ռաֆինացված շաքարավազ:
4. Ալկոհոլ
Ալկոհոլը կնճիռներն ավելի նկատելի է դարձնում:



























