Ինչպես մեկընդմիշտ ազատվել վզի օստեոխոնդրոզից. օգտակար վարժություններ

Վզի օստեոխոնդրոզի առաջին նշաններն են ցավերը մեջքի շրջանում, գլխացավերը, գլխապտույտը, լսողության վատացումը կամ աղմուկները, ինչպես նաև՝ քայլելիս ճոճվելու երևույթները՝ հավասարակշռությունը կորցնելու պատճառով:

Դրանից զերծ մնալու համար կայքն առաջարկում է անել հետևյալ վարժությունները:

1. Կզակն իջեցրեք դեպի պարանոցը:

Գլուխը նախ՝ 5 անգամ թեքեք աջ, ապա՝ 5 անգամ՝ ձախ:

2. Մի փոքր բարձրացրեք կզակը:

Նորից գլուխը 5 անգամ թեքեք աջ, 5 անգամ՝ ձախ:

3. Գլուխը թեքեք դեպի աջ՝ փորձելով քիթը հասցնելով ուսին:

5 անգամ արեք վարժությունը դեպի ձախ:

4. Գլուխն ուղիղ պահեք:

Հաղթահարելով լարված մկանների դիմադրությունը՝ կզակը սեղմեք կրծքից վերև տեղավորված ոսկորներին:

5. Ճակատով սեղմեք ափը և լարեք վզի մկանները:

Վարժությունը կրկնեք օրվա ընթացքում 3 անգամ՝ 7 վայրկյան:

6. Լարելով վզի մկանները՝

ձախ քունքով սեղմեք ձախ ափը 3 անգամ՝ 7 վայրկյան, ապա արեք նույն գործողությունն աջ կողմով:

7. Կզակն ուղիղ պահեք, ձեռքերը դրեք ծոծրակին:

Ծոծրակով սեղմեք ձեռքերը 3 անգամ՝ 7 վայրկյան:

8. Մատները միացրեք իրար, տարեք դեպի կզակը:

Կզակով սեղմեք ձեռքերը 3 անգամ՝ 7 վայրկյան: