Խնամվածության 4 գաղտնիք․ ինչ է պետք անպայման անել քնից առաջ առավոտյան լավ տեսք ունենալու համար։ Լավ քնելը իհարկե կարևոր է ինքնազգացողության և առողջության համար, սակայն քնին գրագետ պատրաստվելն էլ մեծ նշանակություն ունի։
Ի՞նչ է պետք անել քնից առաջ առավոտյան փայլուն , գեղեցիկ ու երիտասարդ մաշկ ունենալու համար։
1․ Ճիշտ մաքրում
Ճիշտը կրկնակին է։ Անթույլատրելի է առավոտյան հայելու մեջ տեսնել դեմքի վրա սևաներկի հետքերը։ Միգուցե դուք նույնիսկ մաքրել եք ձեր աչքերը քնելուց առաջ, բայց եթե սևաներկը ջրակայուն է եղել, ապա ձեր գործողությունները բավարար չեն։ Այս դեպքում պետք է շպարը հեռացնեք յուղային միջոցներով, իսկ լվացվելուց հետո լոսյոնով նորից մաքրեք։
2․ Գոլորշիով պրոցեդուրաներ
Մաշկի ծակոտկենները շատերի խնդիրն են, բայց ոչ բոլորը ժամանակ ունեն կամ հնարավորություն գեղեցկության սրահներում դեմքը մաքրելու։ Այդ պատճառով տնային պայմաններում գոլորշիով պրոցեդուրաները հենց այն են, ինչ ձեզ պետք է։ Բավական է շաբաթական երկու անգամ դեմքը պահել գոլորշու վրա, թողնել, որ ծակոտկենները բացվեն, այնուհետև լվացվել սկրաբով։ Լավ տարբերակ է տաք սրբիչով դեմքին խփելը։
3․ Մաքրեք մահացած բջիջները
Սա թույլ է տալիս դեմքին վերադարձնել առողջ փայլը։ Օգտվեք ալֆա-հիդրոթթուներ պարունակող միջոցներից։ Շաբաթական երկու անգամը բավական է, որ ձեր մաշկը առողջ գույն ու փայլ ունենա։ Լվացվեք այն միջոցներով, որոնց բաղադրության մեջ սալիցիլային թթու կա։
4․ Խոնավացում
Գիշերը դեմքին խոնավացնող դիմակ դրեք, հատկապես մահացած բջիջները մաքրելուց հետո դա ավելի արդյունավետ է։ Նման դիմակները յուղոտ չեն, որպես կանոն գլիցերին են պարունակում, որը պահում է խոնավությունը։ Այս քսուկի տարան պահեք սառնարանում, այս դեպքում այն նաև մաշկի կարմրությունից կազատի։



























