Սեղմեք մարմնի այս կետին՝ սթրեսից և տագնապի զգացողությունից ազատվելու համար

Չինական բժշկության այս մեթոդը 2500 տարվա պատմություն ունի և հիմա շատ ֆիզիկական և հոգեկան հիվանդությունների համար «դեղամիջոց» է համարվում։

Հին չինական ուսմունքի համաձայն, մեր մարմնի վրա որոշակի կետեր գոյություն ունեն, որոնք տեղադրված են էներգետիկ գծերի երկայնքով։ Այս կետերը էներգիայի միջօրեականներ են անվանում։ Այս միջօրեականները 12-ն են և դրանք բոլորն անցնում են մեր մարմնի կարևորագույն օրգանների միջով։

Այս տեխնիկան, որն այսօր ներկայացնում ենք, շատ նման է ասեղնաբուժությանը, միայն թե ասեղների փոխարեն այստեղ գործում են մատները։ Եվ երբ դուք սեղմում եմ CV17 հատվածին, ակնթարթորեն զգում եք դրական արդյունքը։ Այս միջօրեականը գտվում է կրծքավանդակի կենտրոնում։

Սեղմեք մարմնի այս կետին՝ սթրեսից և տագնապի զգացողությունից ազատվելու համար

Չինացիները համոզված են, որ այս հատվածը մարմնի էներգետիկ էպիկենտրոնն է համարվում։

Համարվում է, որ CV17-ի նման դիրքը հավասարակշռության մեջ է պահում մարմնի մեջ «ին» և «յան» էներգիաները։ Մասնագետները համոզված են, որ CV17 հատվածին թեթև սեղմելու դեպքում անգամ մարդուն կարելի է ազատել նյարդային համակարգի խնդիրներից և ամրապնդել իմունային համակարգը։

Սեղմեք մարմնի այս կետին՝ սթրեսից և տագնապի զգացողությունից ազատվելու համար

  • Սկզբի համար որոշեք CV 17 հատվածի ճիշտ տեղը, կրծքավանդակը շոշափեք մատներով, մինչև որ խոռոչ կզգաք։
  • Ուղիղ նստեք և ափերը միացրեք, աղոթողի դիրք ընդունելով։ CV 17-ի վրա սեղմեք մատների ծայրերով 2-3 րոպե։
  • Փակեք աչքերը։
  • Թուլացեք, աշխատեք սովորական տեմպով շնչել և արտաշնչել։
  • Ուղիղ նստեք, բայց ձեր վիզն ու ուսերը պետք է թուլացած լինեն։
  • Եթե անքնություն ունեք, փորձեք զգուշորեն թակել մատների ծայրերով այս հատվածի վրա։ Դրական արդյունքը երաշխավորված է։

CV17-ի խթանումը օգնում է ոչ միայն ազատվել սթրեսից և տագնապի զգացողությունից, այլև հրաշալի կերպով օգնում է պայքարել հոգնածության, հորմոնալ խանգարումների և հետվնասվածքային խանգարումների դեմ։