Եթե դուք իրոք մտածում եք ձեր առողջության մասին, ուրեմն խանութից գնված փոշիները, հեղուկներն ու աէրոզոլները ճիշտ կլինի փոխարինել բնական կամ գոնե ոչ այդքան վտանգավոր տարբերակներով։ Հատկապես, որ դա անելը բարդ չէ։

Լոգարանը մաքրելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն․
- ½ բաժակ սոդա
- 2 ճ․գ․ հեղուկ օճառ
- 5 կաթիլ հակամանրէային յուղ
Պատրաստման եղանակը
Սոդայի վրա ավելացրեք հեղուկ օճառը, խառնեք։ Ավելացրեք 5 կաթիլ հակամանրէային յուղ, օրինակ՝ նարդոսի, թեյի ծառի կամ ռոզմարինի յուղ կարող եք ավելացնել։ Պատրաստ է․ վերցրեք սպունգն ու գործի անցեք։
Որպեսզի պատրաստված խառնուրդը երկար կարողանաք պահել, դրա մեջ 1 թ․գ․ գլիցերին ավելացրեք և պինդ փակած պահեք։

Ապակիները մաքրելու համար
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- ½ թ․գ․ հեղուկ օճառ
- 3 ճ․գ․ քացախ
- 1 թ․գ․ անուշադրի սպիրտ
- 200 մլ ջուր
Օգտագործման եղանակը․
Խառնեք բոլոր բաղադրիչները, լցրեք հեղուկացիրի մեջ, փչեք ապակիներին և մաքրեք։

Ջեռոցը մաքրելու միջոց
Ձեզ անհրաժեշտ կլինեն
- 200 գրամ սոդա
- 2 թ․գ․ հեղուկ օճառ
- 100 մլ ջուր
Օգտագործման եղանակը
Ջեռոցի տակի հատվածը ջրով թրջեք, սոդա ցանեք, ոչպեսզի ամբողջությամբ ծածկի, վրայից ջուր ցողեք և գիշերը թողեք այդ վիճակում։ Առավոտյան մի քիչ հեղուկ օճառ արեք չոր սպունգի վրա և մաքրեք։

Ունիվերսալ մաքրող միջոց
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- ½ թ․գ․ սոդա
- 1 թ․գ․ հեղուկ օճառ
- 300 մլ տաք ջուր
- 10 կաթիլկ նարդոսի յուղ
Օգտագործման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչները, լցրեք հեղուկացիրի մեջ և թափահարեք, որ սոդան լուծվի։ Օգտագործեք այնպես, ինչպես կօգտագործեիք ցանկացած մաքրող միջոց։

Կահույքը փայլեցնելու համար
- ½ թ․գ․ ձիթայուղ
- 30 մլ քացախ
- 10 կաթիլ լիմոնի յուղ
Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք թասի մեջ, լաթը թրջեք և դրանով մաքրեք կահույքը։

Բորբոսի դեմ պայքարելու միջոցներ
Ձեզ անհրաժեշտ կլինեն․
- 2 թ․գ․ թեյի ծառի յուղ
- 2 բաժակ ջուր
Օգտագործման եղանակը
Խառնեք բաղադրիչները հարմար տարայի մեջ, լցրեք հեղուկացրի մեջ և ցողեք պրոբլեմատիկ հատվածների վևա։ Որպեսզի յուղը լավ լուծվի մի քիչ սպիրտ ավելացրեք։

Ձեռքի հեղուկ օճառ
- 1 կտոր օճառ
- 1 լ ջուր
- 1 ճ․գ․ գլիցերին
- 10 կաթիլ անարնջի յուղ
Պատրաստման եղանակը
Օճառը մանր քերիչով քերեք։ Ավելացրեք քերած օճառը տաք ջրի վրա և լավ խառնեք։ Թողեք 24 ժամ, այնուհետև գլիցերին ավելացրեք և ձեր սիրելի եթերայուղը։ Լցրեք հեղուկի ամանի մեջ և օգտագործեք։




























