Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեզնից յուրաքանչյուրն իր ընդհանուր կյանքի մեկուկես տարին անցկացնում է լոգասենյակում, իսկ դրանից կես տարին՝ լոգանք ընդունում, և դա զարմանալի չէ, քանի որ հիգիենան մեր կյանքում մեծ դեր է խաղում։ Սակայն քչերը գիտեն, որ մի քանի բան մենք սխալ ենք անում։
Ահա 10 տարածված սխալ, որ թույլ է տալիս մեզնից յուրաքանչյուրը։
Սխալ №1. Չենք ընդունում լոգանք մարզումներից հետո

Մարզումներից հետո մենք կարող ենք մտածել, որ լոգանգ ընդունելու միակ պատճառը հոտն է, բայց դա դեռ ամենը չէ. քրտնարտադրությունը ձեր մարմնի վրա խթանում է բակտերիաների աճը, ինչը կարող է ցան առաջացնել։
Սխալ №2. Սափրում ենք ոտքերը մինչև պեդիկյուրի գնալը

Չարժե լողանալիս սափրել ոտքերը, եթե հետո գնալու եք ոտքերի խնամքի։ Սափրելիս ոտքին մնացող վերքերի միջով պեդիկյուր անելիս ձեզ կարող են ինֆեկցիաներ անցնել։
Սխալ №3. Չենք ընդունում կոնտրաստային լոգանք

Լոգանքն ավարտելուց առաջ բացեք սառը ջուրը 30 վայրկյանով։ Դա բարձրացնում է դիմադրողականությունը սթրեսների հանդեպ, ամրացնում իմունիտետը և աշխատում որպես անտիդեպրեսանտ, սակայն քնելուց առաջ կոնտրաստային լոգանքը կարող է քնի հետ կապված խնդիրներ առաջացնել։
Սխալ №4. Ամեն օր լվանում ենք գլուխն ու լոգանք ընդունում

Բարակ ու փխրուն մազերով մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել գլուխը հաճախ լվանալուց։ Իդեալական տարբերակ է շաբաթական 2 անգամը։ Չարժեք մոռանալ, որ չափազանց հաճախ լոգանք ընդունելը գրգռում է մաշկը, ջուրը լվանում է օգտակար բակտերիաները, ինչի արդյունքում բարձրանում է մաշկի ինֆեկցիայի զարգացման հավանականությունը։
Սխալ №5. Թաց մազերը փաթաթում ենք սրբիչով

Թաց մազերը կարող են հեշտ դեֆորմացվել, կորցնել բնական փայլն ու դառնալ ավելի փխրուն։ Այդ պատճառով խորհուրդ չի տրվում գլուխը լվանալուց հետո մազերը փաթաթել սրբիչով։
Սխալ №6. Մոռանում ենք ցնցուղը պարբերաբար մաքրելու մասին

Ցնցուղը տևական ժամանակ օգտագործելու արդյունքում դրա վրա շերտ է գոյանում, որը կարող է վտանգավոր լինել առողջության համար։ Հետազոտողները բացահայտել են, որ դրանցում կարող են բակտերիաներ լինել։
Սխալ №7. Սխալ ենք օգտագործում օճառամանը

Եթե ձեր լոգարանում կա օճառաման, ուրեմն՝ պետք է համոզված լինեք, որ դրա մեջ ջուր չի մնում։ Հակառակ դեպքում բակտերիաները կարող են բազմանալ հենց օճառի վրա։
Սխալ №8. Ածելին թողնում ենք լոգարանում

Որպեսզի ածելիի վրա բակտերիաներ չզարգանան, այն թողեք՝ չորանա սրբիչի վրա։
Սխալ №9. Չափազանց երկար ենք օգտագործում միևնույն սրբիչը

Չարժե չարաշահել միևնույն սրբիչի օգտագործումը։ Թաց սրբիչի վրա կարող են բազմանալ բակտերիաներ, եթե այն չի չորացել, ինչպես հարկն է։ Միկրոկենսաբան Ֆիլիպ Տիերնոն խորհուրդ է տալիս իրար ետևից սրբիչն օգտագործել առավելագույնը 3 անգամ։
Սխալ №10. Չենք լվանում լոգարանը լոգանք ընդունելուց անմիջապես հետո

Պետք է լոգանք ընդունելուց անմիջապես հետո մանրակրկտորեն լվանալ լոգարանը։ Թաց միջավայրը նպաստում է այնպիսի բակտերիաների արագ բազմացմանը, ինչպիսին կրկնակետ բացիլն է։



























