Հրաշագործ դիմակ՝ դեմքի հետ կապված տարբեր խնդիրներից ազատվելու համար

Սիրելի կանայք, դեմքի հետ կապված տարբեր խնդիրներից ազատվելու համար Positive-ը խորհուրդ է տալիս օգտագործել մեղրով և ասպիրինով պատրաստված դիմակ:

Պատրաստման համար վերցրեք 2 կոճակ ասպիրին, մեղր և ջուր:

Մի քանի կաթիլ ջուր եք լցնում ասպիրինի վրա՝ թողնելով 10-20 վայրկյան, որպեսզի այն փափկի:

Հետո դրա վրա ավելացնում եք մեկ թեյի գդալ մեղր:

Քսում եք դեմքին՝ թողնելով՝ մնա 10 րոպե:

10 րոպե անց այն օգտագործում ենք որպես սկրաբ և մաշկը շփում պտտական շաժումով:

Հրաշագործ դիմակ՝ դեմքի հետ կապված տարբեր խնդիրներից ազատվելու համար

Աշխատեք այնպես քսել, որ աչքերի շուրջը չքսվի (այս հատվածում մաշկը շատ նուրբ է):

Վերջում լվացվեք և քսեք խոնավացնող կրեմ:

Ցանկալի է՝ դիմակը կրկնեք երկու օրը մեկ:

Մեկ շաբաթ անց արդյունքը նկատելի կլինի, իսկ երեք ամիս, եթե այն հետևողական օգտագործեք, ապա Ձեր մաշկն ուղղակի անճանաչելի կդառնա` զերծ ավելորդ սև կետիկներից:

Հրաշագործ դիմակ՝ դեմքի հետ կապված տարբեր խնդիրներից ազատվելու համար