Ներկայացնում ենք՝ օրգանիզմին ինչ է պակասում, երբ ինչ-որ կոնկրետ բան է ուզում:1. ՔաղցրՕրգանիզմին գլյուկոզա չի բավարարում: Օգտագործեք մրգեր և հատապտուղներ (ելակ, ազնվամորի, բանան, տանձ, խաղող), որոշ բանջարեղեն (գազար, դդում, քաղցր սոխ):
Եթե շոկոլադ եք շատ ուզում, օրգանիզմին մագնեզիում է պակասում: Ընկուզեղեն օգտագործեք, ծովային կաղամբ, վարսակ, ոլոռ, լոբի:Գլյուկոզայի պակասը կարելի է նաև մեղրով, չամչով կամ թզով լրացնել:2. Աղի
Օրգանիզմին քլորիդներ են պակասում:Սովորական կերակրի աղը ծովի աղով փոխարինեք:
Քլորիդներ կարելի է ստանալ չեփած այծի կաթից, սնկից, պանրից, սև հացից և կարագից:3. ԿծուԿծվի մշտական ցանկությունը լիպիդային փոխանակման և օգանիզմում վնասակար խոլեստերինի բարձր մակարդակի խախտման նշան է:
4. ԹթուԽոսում է օրգանիզմում վիտամին C-ի պակասի մասին:Կարող եք մի շերտ կիտրոն, կես կիվի կամ գրեյպֆրուտ ուտել:Վիտամին С-ի պակասը կլրացնեն նաև՝ մասուրը, սև հաղարջը, բրյուսելյան կաղամբը, ելակը, բողկը, լոբին, կանաչ ոլոռը:5. ՅուղոտԽոսում է օրգանիզմում կալցիումի պակասի մասին:Կալցիումի պակասը կարելի է լրացնել սննդակարգում կաթ, կարագ, կոշտ պանիրներ, լոբի, ոլոռ, պիստակ, հունական ընկույզ, վարսակ ներառելով:6. Այրված սնունդԱծխաջրերի պակաս ունեք:Պարզ ածխաջրերը (շաքարավազ, սպիտակ հաց) վնասում են առողջությանը, կազմվածքին, շատ հիվանդություններ են առաջացնում:Բարդ ածխաջրերն անհրաժեշտ են էներգիայի պահուստը լրացնելու և օրգանիզմի տոնուսը պահելու համար: Այն կա հատիկավորների հիմքով ապուրների և շիլաների մեջ, բոլոր հացաբույսերում (բացի՝ սոյայից), բանջարեղենի մեջ:7. Ոչ ուտելի ինչ-որ բանԵթե, օրինակ, կավիճ կամ կավ եք ուզում ուտել, պետք է բժշկի դիմել:Այդպիսի հակումներ հաճախ լինում են անեմիայի դեպքում, որը բուժվում է ժամանակակից դեղամիջոցներով:Սառույց կրծելու ցանկությունը խոսում է երկաթի պակասի մասին:Սննդակարգում ներառեք՝ խնձոր նուռ, հնդկաձավար, սպանախ, կանաչ բանջարեղեն, ծովային կաղամբ:8. Գազավորված ըմպելիքներՄտածեք կալցիումի պակասի մասին:Գազավորված ըմպելիքները փոխարինեք թարմ կաթով, պանրով, կեֆիրով, կաթնաշոռով, նուշով, չամչով:9. Սառն ըմպելիքներՍտուգեք օրգանիզմում մագնեզիումի մակարդակը:Մագնեզիումի պակասը լրացնել կարելի է՝ վարսակով, ծովային կաղամբով, լոբով, ոլոռով, ընկուզեղենով:10. Հեղուկ սնունդԲացատրվում է օրգանիզմի ուժեղ ջրազրկմամբ:Ծարավն ամենալավը հագեցնում է կիտրոնի հյութով կամ լայմով ջուրը:Օրվա ընթացքում 8-10 բաժակ մաքուր ջուր խմեք:11. Կոշտ սնունդԼրիվ ջրազրկման դեպքում մարդը դադարում է ծարավ զգալ:Ավելի շատ մաքուր ջուր խմեք (օրական մինչև 10 բաժակ):12. Բուսական հում սննդից չհագենալ կրիտիկական օրերից առաջԿանանց դեպքում է լինում, որոնց օրգանիզմում ցինկն է պակասում:Կերեք ընկուզեղեն, կակաչի սերմեր, քնջութ, բանջարեղեն:13. Մշտապես բուսական հում սննդից չհագենալԵթե անընդհատ քաղց եք զգում, հնարավոր է՝ սիլիցիումի, ամիանթթուների (տրիպտոֆան և տիրոզին) պակաս ունեք:Սիլիցիում են պարունակում՝ հնդկաձավարը, վարսակը, ցորենը, հատիկեղենը, եգիպտացորենը: Ամինաթթուների համար օգտագործեք՝ բանան, սունկ, յոգուրտ, սոյա:14. Ախորժակ չկաԽոսում է մանգանի, B1 և B2 վիտամինների պակասի մասին:Մանգանով հարուստ են՝ սպանախը, սունկը, սխտորը, ընկուզեղենը, ծիրանը, B խմբի վիտամիններով հարուստ են՝ վարսակը, հնդկաձավարը, ընկուզեղենը:Ինչի պակասի մասին է խոսում կոնկրետ մթերք ուտելու ցանկությունըԳետնանուշB խմբի վիտամինների պակաս, որը լրացնելու համար կերեք ոլոռ, հատիկեղեն և ընկուզեղեն:Ծիրանի չիր՝A վիտամինի պակաս, որի պակասը լրացնել կօգնեն՝ եգիպտացորենը, սունկը:Սեխ՝ կալիումի և ֆոսֆորի պակաս: Սննդակարգում ավելացրեք՝ կաղամբ, բրոկոլի, մաղադանոս, ռեհան, ոլոռ, կարտոֆիլ:Բանան՝ Կալիումի պակաս: Շատ կանաչի կերեք, բրոկոլի, սպիտակ լոբի, լոլիկ:Ձիթապտուղ՝ նատրիումի պակաս: Սննդակարգում ներառեք ծովի աղ, հիմալայան վարդագույն աղ:Հաց՝ ազոտի պակաս, որը կարելի է ստանալ, օրինակ, ընկուզեղենից:Պանիր՝ Ֆոսֆորի և կալցիումի պակաս: Սննդակարգը համալրեք կաթնաշոռով, կեֆիրով, բրոկոլիով, լոբով, մանանեխով, սխտորով, ընկուզեղենով:Կաթ կամ կեֆիր՝ կալցիումի կամ ամինաթթուների պակաս: Օգտագործեք՝ կաթ, յոգուրտ կաթնաշոռ, հատիկեղեն, ընկուզեղեն, սունկ:Կարագ՝ D վիտամինի պակաս: Կովի կաթ օգտագործեք:Արևածաղկի սերմեր՝ A, C, E վիտամինաների, հեմոգլոբինի պակաս: Կերեք՝ նուռ, խուրմա, կոշտ պանիր, մաղադանոս:Ինչ հիվանդությունների մասին է խոսում որոշակի սննդի նկատմամբ հակումը:Համեմունքներ, սոխ և սխտոր՝ շնչուղիների հիվանդություններ:Բանան՝ սրտի և անոթների հետ կապված խնդիրներ:Արևածաղի սերմեր՝ օրգանիզմում մեծ քանակությանմբ ազատ ռադիկալներ կան, որոնք դառնում են օրգանիզմի վաղ ծերացման պատճառ:Ձիթապտուղ՝ վահանձև գեղձի սխալ աշխատանք:Պաղպաղակ՝ խոսում է կալցիումի պակասի մասին: Նաև ածխաջրերի փոխանակության խանգարման մասին:Աղ՝ կարող է վկայել օրգանիզմում բորբոքման մասին, առավել հաճախ՝ միզասեռական համակարգի:Կիտրոն՝ գաստրիտ, մրսածության սկիզբ:Հաց՝ հակում գաստրիտի և ստամոքսի խոցերի նկատմամբ: Խոսում է լյարդի և լեղապարկի խնդիրների մասին:Շաքարավազ՝ նյարդային համակարգի խանգարում:Դառը շոկոլադ՝ օրգանիզմի ինտոքսիկացիա: