Շքեղ վարսերն այլևս երազանք չէ. սուպեր դիմակ

Այսօր ձեզ կպատմենք, թե ինչպես վերականգնել վարսերը՝ ասպիրինով պատրաստված դիմակի օգնությամբ:

Այս միջոցն առավել օգտակար է ներկած վարսեր ունեցողների համար:

Վարսերին փայլ և գեղեցկություն հաղորդելու համար ձեզ կօգնի այս արդյունավետ դիմակը:

Ասպիրինը՝ վարսերի համար

Շքեղ վարսերն այլևս երազանք չէ. սուպեր դիմակ

Ձեզ պետք կգան

  • 5 հաբ ասպիրին
  • 120 մլ տաք եռացրած ջուր
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչներն այնպես, որպեսզի մեղրն ամբողջությամբ լուծվի: Քսեք դիմակը գլխամաշկին և սպասեք 15 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Այս դիմակը մազերին ծավալ և հագեցած գույն է հաղորդում:

Ասպիրինն օգտագործում են նաև թեփի դեմ պայքարելու համար:

Դրա համար վերցրեք ասպիրինի երկու հաբ և լավ մանրացրեք: Ավելացրեք այն շամպունի մեկանգամյա օգտագործման քանակությանը:

Քսեք այն գլխամաշկին և սպասեք 10 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:

Շքեղ վարսերն այլևս երազանք չէ. սուպեր դիմակ