Տարբեր հիվանդությունների պարագայում անհրաժեշտ դեղամիջոցներ և խորհուրդներ ներկայացնող Healthy Living House-ն անդրադարձել է երիկամների, միզուղիների և միզապարկի հետ կապված խնդիրներին` առաջարկելով հյութի բաղադրատոմս, որն օգնում է մաքրել միզուղիներն ու երիկամները:
Երիկամները դուրս են մղում օրգանիզմ մտնող վնասակար նյութերը` օրական 200 լիտր արյուն մաքրելով:
Իսկ երիկամների համար առաջնային թշնամիներ են համարվում կենդանական սպիտակուցները, ալկոհոլային խմիչքները, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, կոֆեինը և ծխախոտը:
Երիկամները մաքրելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել:

Կարելի է նաև օգտագործել հետևյալ բաղադրությամբ ըմպելիքը.
Անհրաժեշտ բաղադրիչները
- 1 կիվի
- 1 բանան
- 0.5 կիտրոնի հյութ
- ½ բաժակ ընկուզեղեն
- ½ ճաշի գդալ մաղադանոս
- 1 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը
Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները տեղադրել բլենդերում և հարել:
Ստացված հյութը պետք է ըմպել ամեն օր առավոտյան` դատարկ ստամոքսին:



























