6 ներքին խնդիրներ, որոնց մասին ազդարարում է դեմքի ցանը

Չինացի բժիշկները մարդու երեսն անվանում են «առողջության պատուհան»։

Դա արվում է այն պատճառով, որ մեր մաշկը արձագանքում է օրգանիզմի գործունեության ցանկացած խափանմանն ու փոփոխությանը՝ ցանի տեսքով ազդակներ ուղարկելով։

Ահա, թե որ օրգանների աշխատանքին է պետք հետևել, եթե դեմքի կոնկրտետ հատվածներում ցան է առաջանում։

Ճակատ և հոնքեր

6 ներքին խնդիրներ, որոնց մասին ազդարարում է դեմքի ցանը

Ճակատին և հոնքերի շրջանում առաջացած ցանը ամենայն հավանականությամբ ազդարարում է ստամոքս-աղիքային համակարգի խնդիրների մասին։ Իսկ հոնքերի արանքում ընկած մաշկը «պատասխանատու է» լյարդի աշխատանքի համար։ Փորձեք շտկել իրավիճակը ճաշացանկից հանելով յողոտ և տապակված ուտեստները, ինչպես նաև կրճատեք ալկոհոլի օգտագործումը։

Քիթ

6 ներքին խնդիրներ, որոնց մասին ազդարարում է դեմքի ցանը

Քթի շրջանում առաջացած ցանը նշանակում է, որ դուք խնդիրներ ունեք սրտանոթային համակարգի հետ, իսկ այդ խնդիրների հիմնական մեղավորը սթրեսն է։ Փորձեք ակտիվ կենսակերպ վարել, ավելի շատ հանգստանալ և կարգավորել քունը։

Ականջներ

6 ներքին խնդիրներ, որոնց մասին ազդարարում է դեմքի ցանը

Չինացի բժիշկների կարծիքով ականջների մաշկը «պատասխանատու է» երիկամների և միզուղիների աշխատանքի համար։ Եթե ականջներին ցան ունեք, ապա առաջին հերթին հրաժարվեք աղից և սուրճից։ Բացի այդ՝ աշխատեք ավելի շատ ջուր խմել։

Այտեր և այտոսկրերի շրջան

6 ներքին խնդիրներ, որոնց մասին ազդարարում է դեմքի ցանը

Այտոսկրերի և այտերի վերին շրջանները պատասխանատու են թոքերի և բրոնխների աշխատանքի համար։ Այդտեղ առաջացած ցանը կարող է փաստել շնչառական համակարգի խնդիրների մասին, սակայն հնարավոր է, որ դրանք ալերգիայի արդյունք լինեն։ Իսկ այտերի ստորին հատվածում ցանը կարող է ցույց տալ ատամնաբուժական խնդիրներ։ Ուշադրություն դարձրեք Ձեր շնչառական համակարգին։ Ավելի շատ զբոսնեք և մաքուր օդ շնչեք. ծխելուց հրաժարվելն անպայման է։ Հետևեք բերանի խոռոչի առողջությանը, հրաժարվեք քաղցրավենիքներից և քաղցր, գազավորված ըմպելիքներից։

Շուրթեր

6 ներքին խնդիրներ, որոնց մասին ազդարարում է դեմքի ցանը

Շուրթերի շրջանում ցանը կարող է մատնացույց անել մարսողական համակարգի խնդիրները։ Փորձեք հրաժարվել ֆասթ-ֆուդից և սննդակարգի մեջ հնարավորինս շատ մրգեր և բանջարեղեն ավելացրեք։

Կզակ

Այս հատվածում առկա ցանը սովորաբար կոչ է անում ուշադրություն դարձնել վերարտադրողական համակարգի աշխատանքին։ Կանանց մոտ այդ հատվածի ցանի ևս մեկ պատճառ կարող է դառնալ հորմոնալ բալանսի խախտումը կամ մենստրուալ ցիկլի կոնկրետ փուլը։ Եթե այս հատվածում ցանը հազվադեպ է առաջանում, ապա անհանգստանալու պատճառ չկա, սակայն եթե ցանը մշտական բնույթ է կրում, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի խորհրդատվությանը։