Պարզվում է՝ կնոջ հասակն ազդում է նրա առողջության վրա. այս թվերը ձեզ կզարմացնեն

Տարբեր երկրներում ապրող կանայք տարբերվում են ոչ միայն ազգությամբ, այլև հասակով: Ամեն սմ-ն ուղղակիորեն ազդում է առողջական վիճակի և կյանքի որակի վրա: Այսպիսի եզրակացության եկան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում:

Վիճակագրության համաձայն՝ ամենացածր հասակն ունեն բոլիվիացի կանայք՝ միջինում 143 սմ: Ամենաբարձրահասկ կանայք ապրում են Նիդերլանդներում՝ մոտ 170 սմ:

Պարզվում է՝ կնոջ հասակն ազդում է նրա առողջության վրա. այս թվերը ձեզ կզարմացնեն

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց՝ հասակն ուղղակիորեն ազդում է տարբեր հիվանդությունների նախատրամադրվածության վրա: մանկական Էնդոկրինոլոգիայի եվրոպական միության տվյալներով՝ հասակի ամեն 10 սմ-ը ուռուցքային հիվանդությունների ռիսկը մեծացնում է 20%-ով:

Ալբերտ էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի տվյալներով՝ ոչ բարձրահասակ կանայք ավելի երկար են ապրում: Իսկ New England Journal of Medicine ամսագրում վերջերս հրապարակվեցին ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ապացուցում են, որ ավելի քան 170 սմ հասակով կանայք 28%-ով պակաս ենթակա են սրտի հիվանդությունների ռիսկի: