Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

Որքան էլ որ հետևում ենք սպասքին, ժամանակի ընթացքում այն կորցնում է իր սկզբնական գույնն ու փայլը։

Երբեմն թվում է, թե տարիների ընթացքում յուղով ու մրով պատված թավան մաքրելն անհնար է։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

Սակայն այսօր մի քանի հին մեթոդ ենք առաջարկում, որոնք ձեր կաթսաներին ու թավաներին իրենց հին տեսքը կվերադարձնեն։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 100 գրամ սոդա
  • 100 գրամ սիլիկատային կամ գրասենյակային սոսինձ
  • 100 գրամ մանանեխի փոշի
  • 5 լիտր ջուր
  • Եփելու տարա

Գործողությունների հերթականությունը․

1. Հագեք ձեռնոցներն ու բացեք պատուհանը։

2. Մեծ կաթսայի մեջ ջուր տաքացրեք։

3. Ջրի մեջ հերթականությամբ լուծիր բաղադրիչները՝ սոդան, սոսինձը, մանանեխը։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

4. Եթե թավայի բռնակը պլաստիկից է, հանեք, որպեսզի չվնասվի։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

5. Թավան մտցրեք եռացող ջրի մեջ այնպես, որ ամբողջովին ջրով ծածկվի։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

6. Կափարիչը փակ վիճակում եռացրեք այն 15-20 րոպե, եթե միջին սևության է, եթե թավան շատ կեղտոտ է և վրայի սև շերտը հաստ է, ուրեմն եռացրեք 45-60 րոպե։

7. Հանեք թավան ջրից․ հիմա այն հեշտությամբ կարող եք մաքրել դանակի կամ մետաղական սպունգի օգնությամբ։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

8. Այս միջոցը հարմար է չուգունից և ալյումինից թավաների համար։

Այս բաղադրատոմսի ևս մեկ տարբերակ գոյություն ունի, որի համար խոշոր քերիչով անցկացված տնտեսական օճառ է անհրաժեշտ։

  • 70 գրամ գրասենյակային սոսինձ
  • 70 գրամ սոդա
  • 100 գրամ տնտեսական օճառ
  • 5 լիտր ջուր
  • Եռացնելու տարա

Գործողությունների հերթականությունը

1․ Հագեք ձեռնոցներն ու բացեք պատուհանը։

2․ Մեծ կաթսայի մեջ ջուր տաքացրեք։

3․ Քերեք օճառն ու ավելացրեք ջրին, լավ խառնեք։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

4․ Ջրի մեջ ավելացրեք սոդան և սոսինձը, լավ խառնեք։

5․ Եթե թավայի բռնակը պլաստիկից է, հանեք, որպեսզի չվնասվի։

6․ Թավան մտցրեք եռացող ջրի մեջ այնպես, որ ամբողջովին ջրով ծածկվի և եռացրեք 45-60 րոպե։

7․ Հանեք թավան ջրից․ հիմա այն հեշտությամբ կարող եք մաքրել դանակի կամ մետաղական սպունգի օգնությամբ։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

Ինչ անել, որպեսզի սնունդը թավայի մեջ չվառվի

1. Բոլոր կողմերից թավան կամ կաթսան բուսայուղով պատեք, 30 րոպե դրեք 200 աստիճան տաքացված ջեռոցը, հետո սառեցրեք և նորից կրկնեք։

2. Թավայի մեջ աղ լցրեք և դրեք միջին կրակի վրա։ Մոտ 20-30 րոպե տաքացրեք և խառնեք պարունակությունը։ Դրանից հետո աղը թափեք, կաթսան սառեցրեք և ներսից ձեթ քսեք։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

Չուգունե սպասքի օգտագործման խորհուրդներ

1. Տաք չուգունը մի դրեք սառը ջրի տակ, այն կփչացնի մետաղը և թավան կարող է ճաքել։

2. Մի լվացեք սպասք լվանալու մեքենայի մեջ։

Ինչպես մաքրել հնացած ու կեղտոտ թավան

3. Թավան պետք է լվանալ շատ տաք ջրով։

4. Ջուգունե թավայի մեջ պետք չէ առավելագույն կրակով պատրաստել, սկզբում թավան տաքացրեք, իսկ հետո իջեցրեք կրակը։