Ներկայացնում ենք պարզ, բայց արդյունավետ խորհուրդներ, որոնց շնորհիվ՝ մաշկը հրաշալի վիճակում կլինի:
1. Այտուցների դեմ միջոց

Աղը լուծիր ջրում՝ մոտ 2 ճ. գ.-ը 250 մլ ջրի հետ: Լուծույթի մեջ սրբիչ թրջիր և դիր դեմքիդ մոտ 10 րոպեով: Այտուցը կվերանա, դեմքդ թարմ տեսք կստանա:
2. Շուրթերի փարթամություն

Շուրթերիդ յուղոտ քսուք կամ լոսյոն քսիր: Նաև շատ հարմար կլինի վազելինը կամ ձիթապտղի յուղը: Ատամի փափուկ խոզանակով 1 րոպե մերսիր շուրթերդ: Շուրթերդ հարթ և փարթամ կլինեն:
3. Փայլուն և խոնավ մաշկ

Եթե չոր մաշկ ունես, կարող ես այն վերականգնել և խոնավեցնել: Մի քիչ մաշկդ գոլորշու վրա պահիր և 7 րոպե մերսիր ձիթապտղի յուղով: Լավագույն արդյունք ստանալու համար պրոցեդուրան կրկնիր 5-6 օրը մեկ:
4. Ազատվիր ակնեից

Ակնեն պակասեցնելու և մաշկը դիմահարդարման պատրստելու համար մեղր օգտագործիր: Մաքրիր դեմքդ և 15 րոպեվ մեղր քսիր: Հետո լվա տաք ջրով: Իհարկե, մաշկը այդպիսով ակնեից բուժել չի ստացվի, բայց մաշկի գրգռվածությունը կնվազի:
5. Հանկարծակի պզուկ

Այն վերացնել կարելի է կոսմետիկ աչքի կաթիլների միջոցով: Մի քիչ միջոց քսիր բամբակի վրա և այն 5 րոպեով դիր սառնարանում: Հետո մի քանի րոպեով դիր բորբոքված մասին: Պզուկը կփոքրանա, չի ցավի:
6. Դիմահարդարաման մաքրում

Խառնիր ձիթապտղի յուղը և մաքրված կամ հանքային ջուրը 1:3 հարաբերակցությամբ: Այս միջոցը մաքրում է նույնիսկ ջրակայուն դիմահարդարումը և սնուցում է մաշկը:
7. Ներաճած մազեր

Շատ հեշտ է պատրստել սկրաբ, որը կլուծի ներաճած մազերի խնդիրը: Ոչ մեծ տարայի մեջ խառնիր 1 թ. գ. կերակրի սոդա, նույնքան վարսակի ալյուր, և 1 ճ. գ. ջուր: Խառնիր և սկրաբ արա ոտքերդ ու մարմնիդ մյուս մասերը:
8. Ազատվիր աչքերիդ տակի պարկերից

1 թ. գ. կերկարի սոդան ավելացրու 1 բաժակ ջրին կամ թեյին: Լավ խառնիր և լուծույթի մեջ բաբմակ թրջիր: 10-15 րոպեով դիր պարկերին, լվա տաք ջրով: Քսիր քո ամենօրյա խոնավեցնող քսուքը:
9. Փայլուն մազեր

Անհրաժեշտ կլինի 1 բանան, 1 ճ. գ. մեղր և կես բաժակ գարեջուր: Բոլոր բաղադրիչները լավ խառնիր մինչև համասեռ զանգված ստացվի: Խառնուրդը քսիր մազերիդ 1-2 ժամով, հետո լվա: Դիմակն արա շաբաթական մեկ անգամ:
10 Երկար թարթիչներ

Կես թ. գ. կոկոսի յուղը խառնիր 3 կաթիլ լավանդայի եթերայուղին: Միջոցը քսիր թարթիչներիդ ամբողջ երկարությամբ քնելուց առաջ շաբաթական 3 անգամ:
11. Հակատարիքային դիմակ

15 գ. ջրիմուռների սերմը բացիր սենյակային ջերմաստիճանի ոչ մեծ քանակությամբ ջրով: Սերմերը պետք է լավ խառնել մինչև համասեռ զանգված ստացվի: Ստացված խառնուրդը ձգող շարժումներով քսիր դեմքիդ: Թող 20-30 րոպե, հետո դիմակը մաքրիր անձեռոցիկով:



























